Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկի պահանջին և իշխանությանը թվանկարչության մեջ մեղադրելու հայտարարություններին։

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ընդդիմության պնդումները, որ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները, ստվեր չեն նետի գործընթացի լեգիտիմության վրա, Բադալյանը նշել է. «Նախ ուզում եմ ասել, որ տարիներ շարունակ ձեր եթերներով էլ բազմաթիվ քննարկել ենք հիբրիդային պատերազմի բոլոր գործիքների մասին, և քանի որ մենք ինքներս այդ պատերազմի թիրախում էինք, մենք շատ լավ իմացել ենք՝ ինչ է լինելու ընտրությունների ընթացքում, ինչ է լինելու ընտրություններից հետո, և մեզ համար 100 տոկոսով կանխատեսելի էր ընտրությունների ապալեգիտիմացման պրոցեսը, որը սկսվեց քվեարկության ավարտից անմիջապես հետո։ Մենք, իհարկե, որևէ թվանկարչությամբ չենք զբաղվել, և նրանց այդ բոլոր արտահայտություններն ու հայտարարությունները որևէ հիմք չունեն, որովհետև բազմաթիվ միջազգային դիտորդներ են եղել Հայաստանի Հանրապետությունում»։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ներգրավված են եղել ողջ ընտրական գործընթացում։

«Ընդդիմության ներկայացուցիչները հնարավորինս ընդգրկված են եղել ամբողջ ընտրական պրոցեսում։ Ընտրատեղամասերում բացակա ընդդիմադիր վստահված անձ չի եղել, և նրանց թվաքանակը շատ-շատ մեծ է եղել՝ մաքսիմումով։ Հաշվարկներին մասնակցել են բոլոր վստահված անձերը։ Ի հավաստումն իմ ամբողջ ասածի՝ պիտի ասեմ, որ ժամը 20:00-ին Սամվել Կարապետյանը և Նարեկ Կարապետյանը, եթե չեմ սխալվում, իրար հետ, ուղիղ եթերում ասացին, որ հաշվարկները իրականացվել են և մենք շատ մոտ ենք հաղթանակին, և բացարձակ ոչ մի բառ չեն նշել այն մասին, որ հնարավոր է, որ ընտրակեղծիք եղած լինի մինչ այդ պահը»։

Անդրադառնալով ընտրակաշառքի երևույթին և դրա ազդեցությանը՝ Բադալյանը նշել է, որ այն ունեցել է համատարած բնույթ և ազդել է արդյունքների վրա։

«Դա անհերքելի փաստ է, որ ընտրակաշառքը համատարած բնույթ է կրել։ Վերջին օրերին անձի համար 400 հազար դրամ է նույնիսկ տրվել՝ մեկ քվեի համար։ Եվ սա չէր կարող չազդել, որովհետև մենք նախկինում եղած ընտրակաշառքի 5, 10, 20 հազարի մասին չենք խոսում, մենք խոսում ենք մարդու մի քանի ամսվա աշխատավարձի մասին»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ռուսական պետությունն էլ է մասնակցել Հայաստան Ռուսաստանից ընտրողների տեղափոխման գործընթացին, Բադալյանը պատասխանել է.

«Որքանով այս ընթացքում արել եմ իմ հետազոտությունները և կարողացել եմ գտնել մարդիկ, որոնց խոսեցնելն, իհարկե, ավելի հեշտ է լինում ընտրություններից հետո։ Կապը եղել է քաղաքային և նահանգային կառույցների հետ, այն մարդկանց մասին եմ խոսում, որոնց հետ ես ինքս եմ անձամբ շփվել։ Պետական ռուսական… այո, բայց այդ տվյալները հավաքագրվում են և փոխանցվում համապատասխան մարմիններին, և այդ ուսումնասիրությունները կշարունակվեն»։

Խոսելով, այսպես կոչված, «տուրիստական քվեարկությունների» մասին, երբ ՀՀ քաղաքացիները միայն ընտրություններին մասնակցելու համար են գալիս Հայաստան, և դրա դեմ օրենսդրական փոփոխություններ անելու հնարավորության մասին, Բադալյանը նշել է.

«Մինչև այս խորհրդարանի ցրվելը՝ ոչ, բայց մենք այդ կարգավորումները կանենք արդեն 9-րդ գումարման խորհրդարանում։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու, և անհանգստանալու որևէ բան չկա։ Բոլոր օրենսդրական փոփոխություններն էլ հանգիստ անելու ենք խորհրդարանում»։

Իր խոսքի վերջում Լուսինե Բադալյանը խոստացել է հետևողական լինել ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու հարցում։

«Մեր առաջիկա հինգ տարվա ամբողջ գործունեությունը նվիրված է լինելու՝ ուզում են 100 հազար լինեն, 200 հազար լինեն, հատ-հատ ընտրակաշառք և՛ տվողներին, և՛ վերցնողներին դատապարտել օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ քանակն էլ այստեղ կապ չունի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան