ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին գոլը խփեց Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խուլիան Կինյոնեսը (տեսանյութ)։
ԱԱ-2026-ի բացման խաղն ընթանում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում։ Մեքսիկայի հավաքականի մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետության թիմն է։
Հանդիպման 9-րդ րոպեին սաուդյան «Ալ Կադիսիայի» 29-ամյա հարձակվող Խուլիան Կինյոնեսն առաջ մղեց մեքսիկացիներին` 1:0։

