Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Էրեբունի» ԲԿ-ում է․ Լևոն Քոչարյանը երեկ տեսակցել է նրան

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը նախ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա նաև «Էրեբունի» ԲԿ։

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Factor.am-ին ասաց, որ կախված պացիենտի վիճակից պարզ կլինի, թե նա քանի օր կմնա հիվանդանոցում: Թե ինչ գանգատներ ունի պարոն Քոչարյանը բժիշկը չմանրամասնեց։

Մենք կապ հաստատեցինք նաև երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյանի համար ստացիոնար բուժում է նշանակվել և մոտ օրերս պետք է բուժում ստանա, թե քանի օր՝ հստակ չգիտեր։

Սողոմանյանը նաև ասաց, որ Քոչարյանի մոտ ճնշման կտրուկ տատանում է գրանցվել, այլ ախտորոշման մասին տեղեկություն չունի։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն էլ, Factor.am-ին փոխանցեց, որ երեկ է այցելել հորը, թե ինչ խնդիր կա, պարզ կլինի այսօր։ Այլ մանրամասների նա ևս չէր տիրապետում։

 

Լիլիթ Շաբոյան