Բանակայինը ինքնասպանության պատճառ չուներ. զինվորները մահանում են խաղաղ պայմաններում

Լուրեր

02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
Բոլորը

Բանակի վիճակի, սահմանային լարվածության աճի, բանակցության շարունակության հնարավորությունների մասին այս օրերին խոսում են ամենուրեք՝ խորհրդարանից մինչև երևանյան բակերի զրուցարանները։ Թվում է, երբեք բանակի վիճակն այսքան չի անհանգստացրել բոլորին։ Մյուս կողմից շարունակում ենք մահվան դեպքերի մասին լսել, որոնց պատճառը ոչ թե մարտական գործողություններն են, այլ հայկական բանակում տիրող բարքերն ու մթնորլորտը։

Վերջին տասն օրում երեք նման դեպք պատահեց։ Հոկտեմբերի 20-ին ԼՂ Պաշտպանության բանակը հաղորդեց երկու զինծառայողների մահվան մասին՝ 1998թ. ծնված Արամ Խաչատրյանի և 1997թ. ծնված Հրաչ Ավետիսյանի: Քննչական կոմիտեն դեպքից մի քանի օր անց հայտնեց, որ Հրաչ Ավետիսյանը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրագրված ինքնաձիգից «ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով»։

«Պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և նրա նկատմամբ բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մեր աղբյուրը վկայում է, որ քննիչներն այս գործը որակելու են որպես ինքնասպանություն։ Մյուս զինծառայողի՝ Արամ Խաչատրյանի մահը որակվել է որպես սպանություն․ «Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը»։

Հոկտեմբերի 10-ին էլ տարածվեց զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան գույժը։ Նա հակառակորդի գնդակից է ընկել։ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մահվան պատճառը նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտումն է եղել։

«Որպեսզի հասկանանք, թե ինչու են բանակում հանցագործությունները շարունակվում, պետք է փաստել հետևյալը․ համակարգը, որը կոչված է հանցագործությունները բացահայտել և կանխել, կատարում է իր գործառույթներին հակառակ գործողություններ, միայն կոծկումներ, որոնք նախաքննություն անվանել չի կարելի»,- ասում է քրեագետ, իրավապաշտպան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։

Նա իր ձեռքի տակ զինվորների սպանության 4 գործ ունի, որոնցով ներգրավված է որպես տուժողի ներկայացուցիչ։ Իրավապաշտպանը վստահեցնում է․ բոլոր այս գործերով դատավորներին, դատախազությանը հաղորդումներ է տվել հանցագործության մասին, սակայն ձևական պատասխաններ է ստացել։ «Բանակայինների մահերը շարունակվում են, որովհետև հանցագործությունները իրականում չեն բացահայտվում»,- ասում է իրավապաշտպանը: Օրինակ, վանաձորցի Մանուչար Մանուչարյանի գործով, որը զոհվել է 2013 թվականին, Երևանի Քանաքեռի զորամասում, աղաղակող փաստերի մասին է բարձրաձայնվել։

«Առաջին իսկ օրվանից մարդասպանին հանել են գործի միջից, գործը ձևակերպել են որպես ինքնասպանություն, և կալանավորել են երկու անմեղ երիտասարդների։ Անգրագետ քննիչը գործի մեջ է թողել մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Մանուչար Մանուչարյանի տաբատի աջ կողմում՝ ազդրի շրջանում, առկա է հետևից տեպի առաջ թիկունքից արձակված հրազենային անցք, որի շուրջ կան այրվածքի հետքեր և դրանից ներքև՝ արյան ծորացող հետքեր։ Միայն սա արդեն բավարար է հասկանալու համար, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է, որովհետև Մանուչար Մանուչարյանը չէր կարող ինքն իր վրա թիկունքից կրակել ազդրի շրջանում», – ասում է Ռուբեն Մարտիրոսյանը։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը իր 17 թվականի հունիսի 12-ի որոշմամբ պատճառաբանում է․ «Դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացություններով Մանուչար Մանուչարյանի ստորին վերջույթների շրջանում հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերեվել»։

Տասնյակից ավելի փաստեր նշվել են Դավիթ Տերտերյանի սպանության գործով Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքում։ 18 տարեկան երևանցի երիտասարդը զոհվել է 2016 թվականի փետրվարին, Ղարաբաղում: Գործը ձևակերպել են որպես ինքնասպանություն առանց պատճառի, վարույթը կարճել են։ Կարճման որոշման դեմ զինվորի ծնողները բողոքեցին Դատախազություն։ Զինդատախազությունից և զինվորական կայազորից պատասխանում են․բողոքը պատճառաբանված չէ։

Նախաքննության մարմինը ապացուցված համարելով, թե իբր կատարվածը ինքնասպանություն է, միաժամանակ ապացուցել է, որ զինծառայող Դավիթ Տերտերյանը ընտանեկան, ծառայողական, անձնական խնդիրներ չի ունեցել և որևէ պատճառ չի ունեցել ինքնասպանություն գործելու։ Բողոքները կրկին շարունակվեցին։ Ներկայում այս գործով լրացուցիչ քննություն է կատարվում։ Այն իրականացնում է նույն թիվ մեկ զինվորական կայազորը, որը փակել էր գործը, Տերտերյանի մահը որպես ինքնասպանություն ներկսյացնելով։

Սյուզան Սիմոնյան