Պետության գլխատման փաստը չգիտակցելով. գործող իշխանություններից այլ բան չի էլ կարելի սպասել. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել: «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա: Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որեւէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Իհարկե, այն, որ Արա Բաբլոյանը մղոններով հեռու է քաղաքականությունից, եւ որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնը պարզապես նրա «հագով չէ», նա այդպես էլ քաղաքական, առավել եւս պետական գործիչ չի դառնա, միշտ է ասվել: Պարզապես երեկ հերթական անգամ նա հիմնավորեց այս տեսակետը: Բայց, դե, գործող իշխանություններից այլ բան չի էլ կարելի սպասել: Առավել եւս, երբ երեկ պետության բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ հարկ չհամարեցին այցելել հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին՝ արհամարհելով նրանց հիշատակը. Սերժ Սարգսյանը, գտնվելով Երեւանում, այդպես էլ չայցելեց ո՛չ Եռաբլուր, ո՛չ Պանթեոն: Նույն կերպ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու չգնաց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Պահվածք, որը, թերեւս, դժվար է որակել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: