Ռուսական ներխուժում է ընթանում Հայաստան՝ պետական արձագանք չկա. Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղադրվել է Նիկոլայ 1-ին ցարի կիսանդրին: Ռուսական այս ցարի օրոք Հայաստանի տարածքներն անցան Ռուսաստանին, Գյումրին, վերանվանելով Ալեքսանդրապոլ, դարձավ ռուսական ֆորպոստ և, ամենակարևորը, վերացվեց Հայկական մարզը՝ վերացան հայկական ինքնավարության հույսերը: Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետ Անուշ Սեդրակյանը համոզմունք հայտնեց, որ ռուսական կողմի մշտական ոճը մշակութային, քաղաքական և տնտեսական ուզուրպացիա անելն է:

«Դա համաշխարհային մակարդակով հայտնի փաստ է։ Ուղղակի ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ ինչո՞ւ Ռուսաստանում և մյուս պետություններում չի հաջողվում անել ուզուրպացիա, ինչո՞ւ է հանդիպում հանրային ճնշման, և պետական հակադարձման: Եթե նախկինում ռուսական բռնաճնշումն ասոցացվում էր Սերժ Սարգսյանի հետ, և դա ունենում էր ժողովրդական հակազդեցություն, ապա նոր իշխանությունների պարագայում ունենք շատ հետաքրքիր մի բան. համոզել են հանրությանը, որ իշխանություններն ու ռուսները եղբայրներ են, նրանք շատ լավ իրար հետ յոլա են գնում, և ժողովուրդն ու էքսպերտային խմբերը, ովքեր պարտավոր են հսկել ռուսական դոմինանտի, ազդեցության ներխուժումը Հայաստանը, որն օրըստօրե ընթանում է, մենք տեսնում ենք՝ ռազմաբազայում մարդիկ են սպանվում, պետական և հանրային արձագանք չկա, դատերից տեղեկություն չկա, իսկ ռուսական բռնապետության և Հայաստանի իշխանության, հանրության մեջ ընդհանրապես տիրում է բացարձակ դրախտային մի ողբերգություն: Ես չգիտեմ՝ Գյումրիի հանրությունը, միգուցե, ուրախ է, որ Նիկոլայ և Նիկոլ բառերն ասոցացվում են, բայց պետք է ասել՝ դրանք տարբեր մարդիկ են։ Նիկոլայ ցարն այն մարդն է, որի օրոք ոչ միայն Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունը»,- ասաց Անուշ Սեդրակյանը։

Քաղաքագետն անդրադարձավ այն գնահատականներին, թե Նիկոլայ ցարի կիսանդրու տեղադրումը ի՞նչ իրադարձություն է, որ հանրային ու պետական արձագանքի արժանանա:

«Խորհրդանշորեն դու գտնվում ես շատ վիճարկելի մի կայսրության դոմինանտի մեջ, դա հերիք չի, կարող եմ վստահ ասել, որ միջազգային ասպարեզում հայերը գնահատվում են իբրև ռուսասեր ժողովուրդ՝ ի տարբերություն վրացիների ու բելառուսների։ Մեզ մոտ ամեն ինչ քարոզչության մակարդակի վրա է։ Քանի դեռ ռուսական ռազմաբազան դարձել է մեզ մոտ ընդունելի հանրային փաստ, ես ուզում եմ ահազանգ հնչեցնել, քանի դեռ տևում է ռուս-թուրքական սիրավեպը, այդ ամենը կարելի էր աչքաթող անել, բայց այդ երկուսի հարաբերությունների սրման ժամանակ միշտ տուժել են հայերը»,- ասաց քաղաքագետը:

Մինչ Հայաստանի տարածքում ռուսական ցարի կիսանդրին է բարձրացվում, հիշում ենք՝ ինչպես են ռուսները վարվում մեր հերոսի՝ Գարեգիկ Նժդեհի հիշատակի հետ։ Ռուսական Արմավիր քաղաքում ապամոնտաժվեց Նժդեհի հուշատախտակը, մինչ այդ պղծվել էր, իսկ 2016-ին Երևանում Նժդեհի արձանի տեղադրման դեմ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Ինչո՞ւ համարժեք չէ վերաբերմունքը, Անուշ Սեդրակյանը պատասխանում է. «Հայաստանի քաղաքականության ամենամեծ խնդիրն այն է, որ այն զարգանում է ոչ թե իրատեսականության, այլ պրոպագանդայի ուղիով։ Ես կարծում եմ՝ պրոպագանդան պետք է դնել մի կողմ, միգուցե՝ մարդիկ կան, որ դրանից քաղաքական կապիտալ են վաստակում, բայց դրանք շատ կարճաժամկետ են, պետք է ունենալ երկարատև տեսլական: Նիկոլ ցարի կիսանդրու տեղադրումով թուրքերին ռուսները ասում են՝ սա մեր գուբերնիան է, սա մեր ֆորպոստն է, սա էլ մեր միակ սահմանն է։ Եթե հայերը դնեին այդ արձանը, կասեինք՝ ռուս-հայկական բարեկամություն է, բայց չէ՞ որ ցարի արձանը պետական սիմվոլիկա է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան