Իրավապաշտպան համայնքի վարկաբեկումը միտում ունի նրանց ձայնը լսելի չդարձնել. Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

– Տիկի՛ն Հովհաննիսյան, վերջին օրերին իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների և պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ փոխնախարարը հայտարարեց, որ ամեն ողբերգական դեպք իրավապաշտպաններից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում, և որ իրավաբանները կզբաղվեն այս դեպքով: Ձեր կարծիքով՝ արդյոք սա կառույցի՞ հայտարարություն է, թե՞ մեկ պաշտոնյայի անձնական հայտարարություն, և Ձեր գնահատականը:

– Իհարկե՝ անհատական պատասխանատվության հանգամանքն այստեղ կա, որ տվյալ արտահայտությունը հնչել է հենց տվյալ պաշտոնյայի շուրթերից: Սակայն այն արձագանքը, որը չհետևեց տվյալ պաշտոնյայի նմանատիպ արտահայտություններին, վկայում է և թույլ է տալիս մտածել, որ կառույցը շատ տարակարծիք չէ նրա հետ և, այնուամենայնիվ, իրավապաշտպաններին դիտարկում է ոչ թե գործընկեր, այլ ախոյան:

– Այսօր Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում փորձել է պարզաբանել իր մտքերը՝ ասելով, որ ինքը չի սպառնացել իրավապաշտպաններին, մեջբերեմ՝ «Կան կառուցողական տրամադրված իրավապաշտպաններ, կան նաև այնպիսիք, որոնց խոսքից տպավորություն է ստեղծվում, թե քրեական տարրը սպայակազմն է, իսկ ժամկետային զինծառայողները՝ բարձր իրավագիտակից քաղաքացիներ», այսինքն՝ սպաները վատն են, մյուսները՝ լավը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Նախ՝ կցանկանայի, որպեսզի մենք չտարանջատեինք, բոլորն էլ մեր հասարակության ծնունդն են, և այն, որ հասարակության ընդհանուր իրավագիտակցությունը բավական ցածր է, բոլորս կարող ենք տեսնել ցանկացած քայլափոխի: Անգամ այն, ինչ հնչեց Ազգային ժողովում վարչապետի կողմից՝ ասելով, որ տեսեք՝ ինչպես են խոսում դպրոցներում և բակերում, ևս վկայում է, որ ամբողջ հասարակության իրավագիտակցությունը, իհարկե, ցածր է: Բայց բանակն այն կառույցն է, որը, նախ՝ պետք է վերահսկի, որպեսզի այդ իրավագիտակցությունը չմոլեգնի, չփթթի և չզարգանա այդտեղ, երկրորդ՝ պետք է նաև կրթի:

– Հիմա սա, որպես իրավապաշտպան, սպառնալիք համարո՞ւմ եք: Փոխնախարարն ասում է՝ ես չեմ սպառնացել, պարզապես իրավապաշտպանների մեջ կան կառուցողական տրամադրված իրավապաշտպաններ և ոչ այնքան:

– Ընդհանրապես, խոսքը հնչել է ամբողջովին իրավապաշտպանների նկատմամբ, այժմ խմբագրվում է, և խմբագրվում է ոչ այնքան հմուտ կերպով, որովհետև եթե անձը նշում է, որ կան իրավապաշտպաններ, որոնք ոչ կառուցողական են, պիտի նշի կոնկրետ անուններ, և այդ իրավապաշտպանների հետ կապված նաև որոշակի գործունեություն ծավալի: Օրինակ՝ նրանց հետ զրույց տանելը կամ, եթե անգամ այդքան խնդրահարույց է այդ գործունեությունը, դատարան դիմելը… Հազարավոր միջոցներ կան, բայց ամբողջ իրավապաշտպան համայնքը վարկաբերելը դա նաև հասարակության աչքում այդ գործունեությունը նվաստացնել և իրավապաշտպանների ձայնը լսելի չդարձնելու միտում է:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Դուք բանակի խնդիրներով երկար տարիներ զբաղվել եք, և ասում եք, որ պարբերաբար թիրախավորում, անվանարկում են այն իրավապաշտպաններին, որոնք թափանցիկ աշխատանք են պահանջում Պաշտպանության նախարարությունից: Այս դիմադրությունն ինչո՞վ է պայմանավորված, ՊՆ-ն ի՞նչ դրդապատճառ ունի՝ չլինել բաց և թափանցիկ:

– Պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ չունեն հմտություններ՝ թափանցիկությունն ինչ է նշանակում և որքան կարելի է բացվել, չունեն այդ չափորոշիչները՝ որն է պետական գաղտնիք, որը պետական գաղտնիք չէ, որն է մարդու իրավունքը, ինչպես պետք է պաշտպանվի այդ իրավունքը… Այդ հմտությունները, կարողություններն ու պատկերացումները չկան, որպեսզի բաց գործելաոճի մասին պատկերացում լինի: Նաև կոմունիկացիան է շատ սխալ տարվում, որովհետև երբ մահվան դեպքերի վերաբերյալ առաջնային աղբյուրը լինում է լրատվամիջոցը, արդեն իսկ հասարակությունը ոչ այնքան վստահելով է մոտենում այդ կառույցին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան