4-րդ զորամիավորումում անցկացվել են երկօրյա հավաքներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 27-ին և 28-ին անցկացվել են 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի ավտոմատ կառավարման համակարգերի կենտրոնների պետերի երկօրյա հավաքներ:
«Անձնակազմի տեսական գիտելիքներն ու մասնագիտական գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով ուսուցանվել են կապի համակարգի հնարավորություններն ու խնդիրները, ներկայացվել համակարգչային տեխնիկայի շահագործման, սպասարկման և ծրագրային ապահովման կանոնները»,- ասված է հաղորդագրությունում: