«Կուկուն» դատարան էր եկել․ Պողոս Պողոսյանի սպանության գործով կայացավ դատական նիստ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց 2001 թվականին «Առագաստ» սրճարանի զուգարանում ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության գործով բողոքի քննությունը։

Դատախազությունը պահանջում է նոր երևան եկած հանգամանքների հիման վրա քրեական գործը վերաբացել։ Այսօրվա դատական նիստին ներկա էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Աղամալ Հարությունյանը, որը, հայտնի է «Կուկու» մականվամբ:

Նա այս գործով 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել՝ անզգույշ սպանության համար։ Նրա պաշտպանը դատարանում առարկեց լրագրողների տեսանկարահանում իրականացնելու դեմ և խնդրեց սահմանափակել այն: Բացի այդ, Աղամալյանի պաշտպանը դատարանից ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա մարտի 27-ին։

Դատական նիստի ավարտից հետո, Կուկու մականվամբ հայտնի Աղամալյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Այս գործը նոր ընթացք ստացավ, երբ ականատեսներից Ստիվեն Նյուտոնը Սահմանադրական դատարանի բակում անցկացվող հանրահավաքի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում գործից մի շարք մանրամասներ հաղորդեց։

Ըստ Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ գործով ականատես վկաների դիմումների և հարցաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի մասին էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին. «Այսինքն՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ»:

Լիլիթ Շաբոյան