ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է

Լուրեր

27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
Բոլորը

Սահմանադրական դատարանի որևէ դատավոր այս պահի դրությամբ չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Ազգային ժողովի աշխատակազմից:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 27-ին, լրանում է այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել և անցնել վաղ կենսաթոշակի: Այս դեպքում պահպանվում էր նրանց աշխատավարձը և հավելավճարները: Հիշեցնենք, որ սա կամավոր ընթացակարգ է, որին դատավորները կարող են դիմել կամ չդիմել:

ՍԴ աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ իրենք նույնպես տեղեկություն չունեն՝ դատավորներն օգտվելո՞ւ են այս ընթացակարգից, թե՞ ոչ:

ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանը Factor.am-ին ասաց, որ չի օգտվելու այս համակարգից: Մյուս դատավորների հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ այդ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։

Ըստ Սահմանադրության՝ Բարձր դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը: Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, Արդարադատության նախարարությունը դատավորներին հնարավորություն է տալիս, անկախ տարիքից, հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։

Նշենք նաև, որ առաջիկայում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունները:

Նարեկ Կիրակոսյան