Ատելության խոսքի քաղաքական ծորակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Թավշյա հեղափոխությունը Հայաստանին բերեց ոչ միայն քաղաքական ազատություններ, այլև ընդլայնեց ազատ խոսքի սահմանները։ Տասնամյակներով սեփական իշխանությունից դժգոհ հասարակությանն այլևս ոչինչ չէր խանգարում խիստ, կոշտ, հաճախ՝ կոպիտ գնահատականներ տալ նախկին իշխանավորներին։ Հեղափոխության թեժ օրերին, երբ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին համառորեն վարչապետ չէին ընտրում, ցուցարարները հասան նրանց բնակավայրեր՝ «սև ժապավեններ» փակցնելով, իսկ 2018-ի ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավի օրերին նման տեսարան էր պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուի նախընտրական պատառի առաջ։

Ատելության խոսքն այսօր առավելապես տարածվում է սոցիալական ցանցերում՝ կեղծ օգտահաշիվներից, օնլայն հարթակներում նման բառապաշարի պակաս չկա, հատկապես՝ ՀՀԿ-ական գործիչների տեսանյութերի տակ:

Ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին են մեղադրում ատելության խոսքի տարածման մեջ՝ բերելով որոշ ելույթներ. «Օրենքը, իրավունքը և արդարադատությունը շուտով առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու»։

Մեկ այլ ելույթ. «Էդ գյուղապետերին ասեք՝ անձամբ ես գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու կաբինետներից: Էս երկրում մարդ կա, որ վախեցնեք քաղաքացիներին՝ բոլորիդ կպառկեցնենք ասֆալներին։ Գող կլինի, աֆտարիտետ կլինի՝ պատերով կտանք բոլորին, պատերով»։

Մի առիթով էլ վարչապետը հայտարարեց. «Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ-ի դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը կարողանա իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները»։

Այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը նախկիններին ինքնադատաստանի չի ենթարկել՝ շնորհիվ կառավարության, օրերս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իրեն ուղղվող այն քննադատության, թե իր թիմը ատելության խոսք է սփռում. «Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ»։

Ատելության խոսք վերջերս հնչեցրել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը. «Ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օրով, ոտքերս մաքրելու իրենց վրա, դա հաստատ»։

Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀԿ-ական իշխանության վառ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի այս արտահայտությունը միակը չէ, որ ՀՀԿ-ականներն ու նրանց աջակիցները հնչեցնում են իշխանության հասցեին։ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջում երրորդ նախագահի հասցեին գովասանքի կողքին տեսանելի են իշխանության հասցեին վիրավորական արտահայտություններ։

Փաշինյանի իշխանության դեմ առավել մարտական տրամադրված են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Երկրորդ նախագահին պաշտպանող լրատվամիջոցների հրապարակումներում տարատեսակ վիրավորանքներ են իշխանության ու անձամբ վարչապետի հասցեին։ Ատելությունը հաճախ է տեղափոխվում իրականություն և վերածվում ագրեսիայի, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելը ակտիվիստ Վարդգես Գասպարիին։

Ատելության դրսևորումները երբեմն տեղափոխվում են Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության դահլիճ՝ դատավարության կողմերի միջև։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է. «Ռոբերտ Քոչարյանի հարազատներն են, բարեկամներն են, ընկերները, նրանք էլ էդ պաշտպանության ձևն են… Կարծում են, թե դա պաշտպանության ձև է, լարվածություն է մտնում նիստերի դահլիճում, բայց դա չեմ կարող գնահատել ատելության խոսք։ Կգնահատեմ արհեստականորեն սերմանվող լարվածություն»։

Ռոբերտ Քոչարյանն ատելության խոսքի թիրախում ամենից շատ հայտնվող գործիչներից է՝ առավելապես իշխանության սատարողների, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կատարմամբ։ Վարդան Հարությունյանը մեկնաբանում է. «Կա ատելության խոսք, որը թշնամություն է  սերմանում հասարակական հարաբերություններում, կուսակցությունների միջև։ Սկսած Ռոբերտ Քոչարյանից՝ վերջացրած Նիկոլ Փաշինյանով, Լևոն Տեր-Պետորսյանով, նրանք չէին կարող զերծ մնալ թիրախավորվելուց։ Գոյություն ունի կազմակերպված թիրախավորում։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը թիրախավորվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին տարիներին, մամուլով, երբ վստահություն ունեցան, թե նա առաջադրելու է իր թեկնածությունը։ Կարելի է նրան ուղղված խոսքը որակել ատելության։ Ամեն ինչ արվում էր՝ սկսած իսրայելական հետախուզության գործակալ լինելուց, վերջացրած հայրենիքը ծախելու մոլուցքներով»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ատելության խոսքը տարածված էր թե՛ նախահեղափոխական, թե՛ հետհեղափոխական շրջանում։ Այսօր ատելության խոսք հնչում է ոչ միայն իշխանության ու ընդդիմության, այլև հասարակական գործիչների շարքերից։ Պարոն Մելիքյանն ասում է. «Թյուր կարծիք կա, որ ատելության խոսքը լուրջ տպավորություն է թողնում, բայց քաղաքական գործիչներն ու նրանց թիմերը, երբ կիրառում են, կարծում են՝ էֆեկտի են հասնելու դրանով»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը թեև մեծամասամբ համաձայն է վարչապետի ուղերձների բովանդակության հետ՝ ուղղված կոռուպցիոներներին, ենթադրյալ հանցագործներին, սակայն խնդիր տեսնում է. «Բայց այն բառապաշարը, որով դա հրամցվում է՝ հեղափոխական, միտինգային, ընդունելի կլիներ, եթե լիներ միտինգում, և ընդունելի չի, եթե ասվում է վարչապետի աշխատասենյակից: Ե՛վ վարչապետի խոսքը, և՛ վարչապետին ուղղված խոսքերը չեմ դիտարկում ատելության խոսք, դիտարկում եմ կոշտ, հայհոյախառն քաղաքական գործընթաց՝ մեր հետհեղափոխական իրականությանը հարիր»։

Քաղաքական բանավեճում ատելության խոսքն արմատավորվում է, երբ, ըստ Աշոտ Մելիքյանի, փաստարկներն անզոր են համոզել ընդդիմախոսին: Մելիքյանն ասում է, որ ատելության խոսքի ամենահզոր տարածողները լրատվամիջոցներն են, որոնք թեև կարող են կանխել ատելության տարածումը, բայց հաճախ իրենք են կորզում ատելության խոսք քաղաքական գործիչներից:

«Համարելով, որ այդ կծու խոսքն ավելի կբարձրացնի ռեյտինգը, ուժեղ տպավորություն կթողնի լսարանի վրա։ Մինչդեռ մտածող ունկնդիրը զզվանքով է դրան մոտենում, և չի կարող պատահել, որ գրագետ դրան կվերաբերվի։ Գողը ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին, իսկ մեզանում քաղաքական գործիչները շատ հաճախ են խոսում ատելության խոսքի մասին, և իրենք էլ կիրառում են ատելության խոսքը։ Իրենք՝ քաղաքական գործիչներն ունեն լծակներ և կարող են ազդել իրավիճակի վրա և կարող են պակասեցնել ատելության խոսք»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Միայն օրենսդրական խիստ կարգավորումները, ըստ փորձագետների, չեն օգնի ատելության խոսքի կանխմանը։ Նրանց կարծիքով՝ կարիք կա լրատվամիջոցների կողմից էթիկական նորմերին հետևելու, ինչպես նաև կրթելու հասարակությանը՝ մերժելի դարձնելով ատելության դրևսորումները:

Ռոբերտ Անանյան