Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իրեն հասցեագրված մեղադրանքներին և «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակին։

Նիկոլ Փաշինյանի՝ «պլինտուսից ցածր մակարդակի» մասին հայտարարությանը ի պատասխան, Ծառուկյանը հիշեցրել է իր կատարած աշխատանքները.

«Ես իմ երկրի պատիվը բարձր եմ պահել, հաղթանակներ եմ պարգևել… Զարգացրել եմ, կառուցել եմ աշխատատեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ, կառուցում եմ Քրիստոսի արձանը… Իսկ էդ մարդը՝ ասողը, լիարժեք պետք է ընենց (գետինը-խմբ.) մտնի, որ չերևա, որովհետև դա խայտառակություն ա՝ էդքան զոհեր տալ, հողը հանձնել, ժողովրդին անտուն թողնել…»։

Լրտեսության  մեղադրանքների վերաբերյալ ԲՀԿ առաջնորդը նշել է, որ նման բան ասողն իրավունք չունի ապրելու.

«Ես ասել եմ՝ թող ինձ հրապարակում գնդակահարեն… Շպիոնը՝ դա էդ մարդը աշխարհում, իր հայրենիքի շպիոնը նա իրավունք չունի ապրելու։ Ես պահանջել եմ՝ ապացուցեք, որ շպիոն է, ես իմ ձեռով հրապարակում գնդակահարեմ»։

«Արարատցեմենտ» գործարանը խլելու հնարավորության մասին հարցին Ծառուկյանը պատասխանել է, որ 25 տարի առաջ գործարանը օրինական գնել է, և այժմ այն հսկայական հարկեր է վճարում (ամսական 400-500 մլն դրամ)։ Նա նաև ահազանգեց իշխանությունների՝ Ադրբեջանից ցեմենտ բերելու մտադրության մասին.

«Որոշել են, որ Ադրբեջանից էժան ցեմենտ բերեն… Եթե ուզում են խլեն, ոչ մի խնդիր, թող Ազգային ժողովով օրենք հանեն, իրենց փայաբաժինն ունենան կամ վճարեն, վերցնեն»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին։ Ավելի ուշ Դատախազությունը հաղորդում էր ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ։