Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Նեպալում տեղի է ունեցել ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։

«ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը միջոցառման առթիվ իր ելույթում, բարձր գնահատելով Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոս Կիրան Մալլայի գործունեությունը, անդրադարձել է երկու երկրների հնագույն քաղաքակրթական պատմամշակութային հարուստ ժառանգությանն ու զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման խոստումնալից հնարավորություններին: Դեսպան Վ. Աֆյանը նշել է նաև, որ երկու երկրների միջև դինամիկ կերպով համագործակցություն է ծավալվում միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Նեպալը շարունակում են աջակցել կառուցողական երկխոսությանը, խաղաղ համակեցությանը, կայուն զարգացմանն ու ազգերի միջև փոխադարձ հարգանքին։

Նույն օրը կազմակերպված ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանն իր խոսքում, անդրադառնալով արագ փոփոխվող միջազգային պայմաններում անկախությունը, ինքնիշխանությունն ու խաղաղ զարգացումը կարևորող երկրների միջև համագործակցության նշանակությանը, հույս է հայտնել, որ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես հարթակ, առավել ամուր ինստիտուցիոնալ կապերի խթանման և տարբեր նախաձեռնությունների աջակցության համար, նպաստելով երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։
Նեպալի ԱԳՆ ներկայացուցիչ’ արարողակարգի վարչության պետ Կումար Ռաջ Քարելն ու ՀՀ պատվավոր հյուպատոսը իրենց հերթին ևս անդրադարձել են գրասենյակի գործունեության հետագա դերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև սերտ համագործակցության հաստատման ներուժին: Երկու երկրների ընդհանրությունների առումով ընդգծվել է հնագույն քաղաքակրթությունների, կենսունակ ժողովրդավարությունների և խաչմերուկային տեղադիրքերի, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում ակտիվ մասնակցության մասին։

Երեկոյին մասնակցում էր Նեպալի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելը։ Միջոցառումներին ներկա էին Նեպալի կառավարության, դիվանագիտական կորպուսի, գործարար շրջանակների և լրատվականների ներկայացուցիչներ։

Ցուցադրվել են https://armenia.travel/ տեսահոլովակից հատվածներ: Բեմադրվել են Նեպալի ազգային պարային կատարումներ»,- ասվում է հաղորդագրությունում: