ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ՀՀ-ն արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց նախատեսող օրենք՝ միաժամանակ ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դե յուրե անդամ է։ Կառավարությունը չի թաքցնում՝ ԵՄ-ին անդամակցելը վերջնանպատակ է՝ հստակեցնելով, որ վերջնական որոշումը կայացնելու են ԵՄ անդամ երկրները․ եթե ընդունեն՝ շատ լավ, թե մերժեն՝ հոգ չէ, ՀՀ-ն կլինի եվրոպական ստանդարտներով պետություն։ Իսկ ահա ՌԴ-ի իշխանությունն ամենաբարձր մակարդակով առաջարկում է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ կամ ԵՏՄ հարցադրմամբ։ Իշխող կուսակցությունն ասում է՝ հիմա հանրաքվեի պահը չէ․ հայ ժողովուրդն ընտրություն կկատարի, երբ ԵՏՄ-ում մնալն ու եվրաինտեգրումը կդառնան անհամատեղելի պրոցեսներ։ 

Ինչպիսի՞ն են պատկերացնում ԱԺ-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը․ միտված դեպի Արևմո՞ւտք, դեպի Ռուսաստա՞ն, դեպի ռեգիո՞ն, թե՞ հնարավոր է բոլոր գեոպոլիտիկ կենտրոնների հետ շահեր համադրել։ Արդյո՞ք հնարավոր է աշխարհաքաղաքական այսօրվա սուր պայքարի ժամանակներում պահպանել հավասարաակշռություն։ 

Factor TV-ում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Մարիա Կարապետյանը՝ ՔՊ կուսակցության պատգամավոր և պատգամավորի թեկնածու, Անահիտ Ադամյանը՝  «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու, Սուրեն Սուրենյանցը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, Արթուր Դանիելյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, Հակոբ Կարապետյանը՝ «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան