Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող աղմկահարույց թեմաներին՝ սկսած գործակալական ցանցերից մինչև հայ-ռուսական հարաբերություններ և եվրոպական ինտեգրում։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու վերաբերյալ ռուսական ԱԳՆ-ի կողմից The Insider-ի հրապարակման մեջ ներկայացված փաստերը հերքելուն, Բադալյանը նշեց. «Սրանք, իհարկե, քաղաքական մեկնաբանություններ են, որովհետև հստակ մեկնաբանություններ մեզ կարող են տալ հատուկ ծառայությունները՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ռուսաստանի Դաշնության»։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանում գործակալական ցանցի առկայության մասին իրենք վաղուց են բարձրաձայնում. «Մենք անընդհատ ահազանգում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, գործում է գործակալական ցանց»։

Խոսելով Սամվել Կարապետյանի կողմից շրջանառվող՝ 300,000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեզի մասին, Բադալյանն այն որակեց որպես գործակալական աշխատանք. «Սա տիպիկ գործակալական գործունեություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հերքել է նման օրակարգի առկայությունը։ Իրենք անընդհատ պնդում են, որ այդպիսի բան կա։ Դա ուղղակի կեղծ թեզ է, որով ուզում են հիասթափություն առաջացնել գործող իշխանությունների նկատմամբ»։

Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ՝ պատգամավորը շեշտեց ինքնիշխանության գործոնը. «Մեզ հնարավոր չէ կառավարել և մեզ հնարավոր չէ հպատակեցնել որպես իշխանություն, որովհետև մենք հանձնառու ենք Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելուն։ Բնականաբար, մենք անկանխատեսելի ենք և անկառավարելի այդ իմաստով»։

Նա նաև հավելեց, որ Ռուսաստանը Հայաստանին չի դիտարկում որպես հավասար գործընկեր. «Իրենք մեզ չեն դիտարկում որպես առանձին միավոր, որն ունի կարծիք ունենալու հնարավորություն, որն ունի ինքնուրույնություն, իր ճակատագիրը որոշելու ունակություն, դիտարկվում ենք որպես իրենց սեփականություն, իսկ սեփականությունն առանց տիրոջ չի կարող ինքնուրույն որոշումներ ընդունել»։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի կողմից հարաբերությունները «ապահարզան» կոչելուն՝ Բադալյանն ասաց. «Ապահարզանը շատ տարբեր հետևանքներ է ունենում շատ տարբեր մարդկանց վրա՝ կախված իրենց ինտելեկտից և հոգեկերտվածքից»։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և չպետք է թույլ տա որևէ մեկին հրամայել. «Հայաստանի Հանրապետությանը թող ոչ ոք չհրամայի՝ ինչ անի։ Հանրաքվեի մասին մենք խոսել ենք շատ վաղուց։ Այսինքն՝ կգա ժամանակը, դուք կամ կասեք «այո», կամ կասեք «ոչ»»։

Նա նաև անդրադարձավ Ռուսաստանից հնչող տնտեսական սպառնալիքներին՝ նշելով, որ դրանք ուղղված են ժողովրդին. «Սրանք քաղաքական հայտարարություններ են և հնչում են որպես սպառնալիքներ, փորձում են այդպիսով ազդել ժողովրդի առաջիկա ընտրությունների ժամանակ քվեի վրա»։

Անդրադառնալով «դիմակավորված անձանց» տեսանյութերին և իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին՝ Բադալյանը հերքեց բեմականացման վարկածը. «Ես բացառում եմ, որովհետև իշխանությունը բնավ դրա կարիքը չուներ։ Լրիվ տիպիկ, մեկին-մեկ նույն խոսակցությունները եղել են սրբազան շարժման հանգուցալուծման ժամանակ»։

Վերջում պատգամավորը վերահաստատեց իրենց թիմի վստահությունը. «Մենք այս պահին ռեյտինգի խնդիր չունենք, որովհետև մենք արել ենք բաներ, որ կարծում ենք՝ ժողովուրդն առաջին անգամ տեսել է՝ ինչպես կարող է պետությունը, ինչպես կարող են իշխանությունները ծառայել ժողովրդին»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան