ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է Պաշտպանության նախարար, ՔՊ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Պապիկյանի հրապարակմամբ և քաղաքական բովանդակությամբ գրառում կատարել։ «Դասալիքները չեն նահատակվում»,- գրել է պետական համալսարանի ռեկտորը։

«Ռեստարտ քաղաքացիական-երիտասարդական» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանը, տարածելով ռեկտորի գրառման լուսապատճենը, մեկնաբանել է․

«Անչափ ցավալի ու խնդրահարույց է, երբ մայր բուհի ռեկտորը որոշել է հրապարակային միանալ իշխող կուսակցության քարոզարշավին»։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանն իր հրապարակմամբ քննադատում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդիներին և եղբորորդիներին՝ բանակում չծառայելու և պատերազմին չմասնակցելու համար։

Ինչու է ԵՊՀ ռեկտորը վերահրապարակում քաղաքական գրառումները։ Factor.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեց Հովհաննես Հովհաննիսյանից։ Ռեկտորը հարցը լսելուց հետո հայտարարեց, թե խորհրդակցության է և ընդհատեց հեռախոսազանգը։ Մենք մեկ ժամ անց կրկին զանգահարեցինք ռեկտորին, սակայն, նա այս անգամ ընդհնարապես զանգին չպատասխանեց։ Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ՔՊ քաղաքական թիմի նախկին անդամ է։ Հեղափոխություունից հետո Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել և անցել խորհրդարան։

Ընդգծենք նաև, որ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաև Հովհաննիսյանի ղեկավարած ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Հիշեցնենք՝ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին կրթական համակարգի քաղաքականացվածության համար և նշում, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն։

Նարեկ Կիրակոսյան