Կյանքից հեռացել է դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Դավթյանը

Լուրեր

31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
Բոլորը

Խորին ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Յուրի Դավթյանը. տեղեկացնում են Երևանի պետական Կոնսերվատորիայի լրատվալան ծառայությունից:

Հոգեհանգստյան և հուղարկավորության արարողությունների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ։ Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թ. հունիսի 10-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր):

1938 թ. ընդունվել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-1952 թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և տեսության բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գեորգի Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում որպես ստաժոր: 1953 թ․-ից աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես դիրիժոր, 1980-2000 թթ․ եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա. Բաբաևի «Արծվաբերդ», Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ. Վերդիի «Տրավիատա», Գ. Եղիազարյանի «Սևան», Ս. Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» երաժշտաբեմական ներկայացումները: 1962-1963 թթ․ վարպետության դասընթացներ է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ: 1964-1966 թթ․ եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-1970 թթ․ և 1992-1994 թթ․ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն էր: 1969 թ․-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979 թ․-ից՝ պրոֆեսոր): 1972 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984 թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին:

Հայտնում ենք մեր ցավակցությունները Յ․ Դավթյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մեծ երաժշտի արվեստը գնահատող երաժշտասերներին։