«Վանաձոր» ՔԿՀ-ում նշվել է Գիրք նվիրելու օրը

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ի օրը՝ փետրվարի 19-ին, որը 2008թ.-ից Հայաստանի Հանրապետության գրողների միության և կառավարության որոշմամբ նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, գրքերի նվիրատվություն է կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ու Ստեփանավան քաղաքի մշակույթի և ժամանցի կենտրոնի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ: Կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը և տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը կենտրոնի անձնակազմի անունից հանդիսավոր կերպով գրքեր նվիրաբերեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատազրկված անձինք:

Կենտրոնի փոխտնօրեն Հ. Սահակյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց անունից շնորհակալություն հայտնեց Մշակույթի և ժամանցի կենտրոնի ողջ անձնակազմին նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ մշակութային տարաբնույթ միջոցառումները կենտրոնի հետ համատեղ կկրեն շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։