«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է». Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Լուրեր

23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
23.06.2026 | 20:13
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները
23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջոցառման բաղադրիչները: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը: Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաև ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը: Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք որոշեցինք, որ 2020 թ. հունիսի 13-ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, և այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում: Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարևոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստ»-ը: Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաև ամենամյա մրցութային ծրագիր: Կարծում եմ, որ այդ մրցութային ծրագրի արդյունքում կունենանք հաղթողներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղ, որոնք նաև որոշակի պարգևներ կստանան: Բացի այդ, դա լավ տեղ, լավ միջավայր կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, օտարերկրացի զբոսաշրջիկներն իրենց օրն անցկացնեն այդտեղ: Փառատոնն անցկացվելու է պատմաճարտարապետական հուշարձանի՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում:

Ես համոզված եմ, որ մենք իսկապես կունենանք շատ նշանային և կարևոր մի իրադարձություն, որը կարտահայտի նաև մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում լինել առանձնահատուկ նախանձախնդիր և մեր ինքնությունը ոչ միայն պահպանել, ոչ միայն մեր ինքնության կորսված կամ կորսվող բաղադրիչները վերականգնել, այլև զարգացնել այն առումով, որ դրանք դառնան համատարած և մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Սա գոյություն ունեցող էլեմենտներից, միջոցառումներից դեռևս մեկն է: Այնպես որ հաջողություն եմ մաղթում բոլորիս, և կարող ենք արդեն վստահ հունիսի երկրորդ շաբաթ օրը մեր բոլոր հայրենակիցներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղ և, իհարկե, բոլոր յարխուշտա պարողներին հրավիրել՝ ի ցույց դնել իրենց արվեստը և արդար մրցակցության մեջ հաղթել»:

Վարչապետը կարևորել է փառատոնի անցկացումը և հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև բարելավման ուղղությամբ: