Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը. ՀՀ ՊՆ

Լուրեր

14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 11-ից 14-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը:

«Այցի նպատակն էր ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի պիլոտային ծրագրերի ներդրման ընթացքի վերաբերյալ մասնագիտական քննարկումների անցկացումը:

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի ներդրման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամների հետ: Հայկական կողմը բանախոսություններ է ներկայացրել իրականացված աշխատանքների, մասնավորապես՝ առարկայի պիլոտային ծրագրերի մշակման, ներդրման, ուսուցման մեթոդաբանության և հետագա ծրագրերի վերաբերյալ:

Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, «Պետության ռազմական անվտանգությունը» խորագրով ակադեմիական գերատեսչական դասընթացի ունկնդիրներին և հաստատության պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել «Լավ կառավարման և բարեվարքության ամրապնդման հիմնահարցերը ռազմավարական մակարդակում» խորագրով բանախոսություն:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները»,- ասված է հաղորդագրությունում: