Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՄ 2020-2025 թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին
Տնտեսություն
14.02.2020 | 20:28Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են ԵԱՏՀ խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները:
Այսօրվա խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ: