Ինչո՞ւ է ընդդիմությունը նեղացած կեցվածք ընդունում․ բացահայտում է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը

Լուրեր

27.04.2026 | 14:04
Մբապեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
27.04.2026 | 13:56
63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք․ ՀՀ-ն կվերականգնի Վայքի 1213,4 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը
27.04.2026 | 13:50
2025-ին Զինված ուժերում գրանցվել է 35 մահվան դեպք․ ՀՔԱՎ-ը թարմացրել է զեկույցը
27.04.2026 | 13:41
Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
27.04.2026 | 13:32
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները
27.04.2026 | 13:30
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 13:29
Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:20
Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիր
27.04.2026 | 13:14
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
27.04.2026 | 13:08
Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:04
Պետք է հրաժարվենք ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրից․ առաջինը սա ենք գրել մեր ծրագրում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:03
Տղամարդկանց համար ծրագրերը քիչ են, նրանք ավելի խոցելի վիճակում են հայտնվել․ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:02
Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր տեղում մեկ թեկնածու է առաջադրվել
27.04.2026 | 12:58
Սոնա Մնացականյանի մահից 4 տարի անց որևէ մեկը չի պատժվել. մյուս տարի վաղեմության ժամկետը կլրանա
27.04.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներն այլևս չեն թռչի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների
Բոլորը

Ըստ ԱԺ մոնիթորինգի՝ ընդդիմադիր խմբակցությունների 21 օրենսդրական նախաձեռնություն երրորդ նստաշջանում քվեարկությամբ մերժվել է և չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ։ Նախորդ նստաշրջանում այդ թիվը 16 էր։ Ընդդիմության նախագծերից 7 նախաձեռնություն մերժվել է քննարկումից հետո։ Սրան հակառակ՝ գրեթե 4 անգամ ավելացել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած և ընդունված օրինագծերի թիվը, 23՝ նախորդ նստաշրջանի 6-ի փոխարեն։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ ինքը համահեղինակել կամ հեղինակել է 14 նախագիծ, որից ընդունվել է 5-ը, 7-ը ընթացքի մեջ է, դրանց ճակատագիրը հայտնի չէ:

«Իշխանությունը խնդիր է ունենում, երբ ուզում է նախագիծը մերժել, ու դու հարցնում ես՝ ինչու։ Իշխանական խմբակցության մերժումները քիչ են, որովհետև կառավարությունը աջակցում է և միմյանց օգնում են, հաճախ՝ հուշումներ են լինում։ Բայց որ ակտիվ է ընդդիմությունը աշխատում, դա նրա շնորհիվ է, որ այս պառլամենտում ի տարբերություն նախորդի, ընդդիմադիրների նկատմամբ ըմբռնումն ավելի մեծ է։ Երբեմն չբավարարող բաներ կան, երբ մենք նախագիծ ենք մշակում, տեսնում ենք՝ նույնը սկսել է նաև իշխանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ասաց, որ ընդդիմությունը երբեմն նեղացած կեցվածք է ընդունում այն դեպքում, երբ իրենք և իշխանական խմբակցությունը առաջարկում են նույն նախագիծը, սակայն ընդունվում է իշխանության գաղափարը:

«Հիմա առաջարկում եմ երեք ամսում լուծել քաղաքացիության խնդիրը, իրենք մերժել են, թե՝ ոչ՝ եկեք 90 օր ժամկետ սահմանենք։ Այսպիսի լուրջ հարցեր առաջանում են, որից ընդդիմությունը կարող է նեղացած կեցվածք ընդունել»,- ասաց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան