Լյուստրացիայի մեխանիզմի ներդրումը կարևոր է ոչ միայն գործող, այլև ապագայում ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդների համար. Արման Բաբաջանյան

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Առաջարկում եմ միասին մտածել այս տրիվիալ իրողության շուրջ․

Մինչև ընթացիկ ամսվա 27-ը Սահմանադրական դատարանի անդամները կարող են օգտվել վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած հնարավորությունից՝ թողնելով պաշտոնը հեռանալ և վայելել կյանքն առանց աշխատելու՝ ստանալով նույնքան թոշակ առանց աշխատելու, որքան ստանում են հիմա աշխատավարձ՝ աշխատելով։

Պետությունն այսպիսի բարեգութ է գտնվել և ձեռք է մեկնել դատարանի անդամներին, ովքեր այսպես թե այնպես լքելու ՍԴ անդամի պաշտոնը հանրաքվեի արդյունքում։

Հիմա հարց՝ եթե նրանք չեն օգտվում վաղ կենսաթոշակային օրենքից, կարելի է առնվազն համոզված պնդել, որ նրանք իրենց կյանքի մնացած մասի ընթացքում ստանալիք կենսաթոշակից ավելին ստանալու խոստում են ստացել։

Ենթադրվում է, որ այդպիսի մեծ դրամական խոստում առաջինը կարող էր տալ Ռոբերտ Քոչարյանը, ում վերաբերյալ դիմումներով ՍԴ-ում քննվող գործերը վերսկսվելու է շատ մոտ ապագայում (իրենց հաշվարկներով մինչև ՍԴ հարցով հանրաքվեն) ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիք ստանալուց հետո։

Երկրորդ նմանօրինակ առաջարկ կարող են անել հանրապետականները, ովքեր ամենամեծ ազդեցությունն ունեն Սահմանադրական դատարանի գործող կազմի վրա։ ՍԴ-ի շուրջ ստատուս քվոյի պահպանումը բաց է պահում գործող իշխանության հետ քաղաքական առևտրի գնալու հնարավարության պատուհանը։

Հանրապետական այս փաթեթում պետք է նկատի առնել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանին։

Առաջարկ կարող են անել Հայաստանի և Ռուսաստանի մեծահարուստ հայ օլիգարխները, ովքեր նախկինում կարողացել են իրենց համար անհրաժեշտ քաղաքական տանիք ապահովել արտերկրում սեփական բիզնեսի և անվտանգության համար։

Սահմանադրական դատարանի անդամներին փողի մեծ առաջարկ կարող է անել Հայաստանում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոններից մեկը, որտեղից ակտիվորեն ֆինանսավորվում է Հայաստանում ակտիվորեն գործող հինգերորդ շարասյունը։

Հիմա խնդրում եմ միասին որոշել՝ Հայաստանի քաղաքացուն, Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ոււ սահմանադրական անվտանգությունը կարո՞ղ են պաշտպանել Սահմանադրական դատարանի այնպիսի անդամներ, ովքեր կարող են վերոնշյալ կամ բոլորովին այլ, բայց սրանցից բովանդակությամբ չտարբերվող տարբերակներից որևէ մեկի շուրջ համաձայնության հանգել։

Ո՛Չ ԵՎ ՄԻԱՅՆ Ո՛Չ։

Այս ամենի հետևությունը մեկն է՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ՍԴ անդամների վերաբերյալ լյուստրացիայի պահանջն օրախնդիր հարց է։

Լյուստրացիայի մեխանիզմի ներդրումը կարևոր է ոչ միայն գործող, այլև ապագայում ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդների համար»: