«Կան դպրոցական գրադարաններ, որտեղ վերջին 20 տարում գրեթե գիրք չի մտել». գրաքննադատ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

2010 թվականի համեմատ, երբ գիրքն ընկալվում էր որպես էկզոտիկ մի բան, շատ մեծ փոփոխություն կա։ Այսօր գրողները կարող են հանգիստ տպագրվել, հատկապես՝ երիտասարդները։ Այս մասին այսօր՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը։

Ըստ նրա՝ միակ բանը, որի վրա պետք է պետական մակարդակով ուշադրություն դարձվի, գրականության հանրահռչակմանն ուղղված քայլերն են։

«Մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են։ Մեծ միջոցառումներ պետք է տարվեն, որ ժամանակակից գրականությունը մարդկանց հասանելի դառնա։ Դպրոցից, կրթական համակարգից եկող քայլեր են պետք»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Գրաքննադատի խոսքով՝ դպրոցական գրադարաններն այսօր անմխիթար վիճակում են։

«Գրադարաններ կան, որտեղ վերջին 20 տարում գրեթե գիրք չի մտել։ Գյուղերի գրադարանները ոչ բարվոք վիճակում են։ Առհասարակ, եթե ուզում ենք գրականությունը տարածվի, պետք է պետական միջոցներով ուշադրություն դարձնենք գրադարանների համալրմանը։ Գուցե մարզաբնակները գիրք գնելու կարողություն չունեն, բայց գոնե դպրոցականները գրադարաններից կարող են օգտվել»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան