Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել. քաղաքապետարան
Մշակույթ
03.02.2020 | 15:54Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբաթյանը տեղեկացրել է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել
«Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը»,- գրել է նա: