Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը վերանայում է իր քաղաքականությունը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կարևորելով Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը (ՃՇՀԱՀ)  աշխատակիցների դերի բարձրացումը, աշխատանքներում նրանց ներգրավվածության ընդլայնումը, ինչպես նաև գիտական ներուժի զարգացումը և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերը Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային  համալսարանը վերանայում է իր քաղաքականությունը: Այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«ՃՇՀԱՀ-ում կայացավ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ հիմնական զեկուցողներն էին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը:

Նիստին ներկայացվեց և քննարկվեց,  2019թ-ի բյուջեի կատարողականի և 2020թ-ի բյուջեի պլանավորման, գիտահետահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման ու գիտական ծրագրերում համալսարանականների՝ առավելագույն թվով ներգրավվածության բարեփոխված ծրագրերը ինչպես նաև համալսարանի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխությունները՝ առաջարկվեց կրճատել Ֆինանսատնտեսական և տեղեկատվական գծով պրոռեկտորի հաստիքը, համալսարանական ամբիոնները համապատասխանաբար բաշխել ֆակուլտետների միջև, ավելացնել գիտական քաղաքականության վարչություն, ինչպես նաև լեզուների կենտրոն, որը կզբաղվի դասախոսների և ուսանողների վերապատրաստումներով, գիտական հոդվածների և կայքի նորությունների թարգմանություններով: Այս համատեքստում առաջարկվեց որոշակի բաժիններ լուծարել և միավորել վարչությունների մեջ:

Հաստատված կառուցվածքային փոփոխությունները վերջին երկու ամսում  քննարկվել են համալսարանի բոլոր ստորաբաժանումներում՝ ներկայացրել  են առաջարկներ,  որոնց հիման վրա կազմվել է կառուցվածքային փոփոխությունների օպտիմալացման նոր ծրագիր։

Համալսարանում դեկանատների և ամբիոնների դերը բարձրացնելու նպատակով՝ որոշում կայացվեց բոլոր դեկանատներին բյուջեով 8 միլիոն դրամ հատկացնել՝ ընթացիկ գիտաժողովներ, միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար, իսկ գիտական կյանքի ակտիվացման նպատակով սահմանել ներհամալսարանական գիտական դրամաշնորհներ: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այսուհետև խիստ կարևորվելու է ուսանողների և համալսարանի բոլոր թողարկող ամբիոնների ներգրավվածությունը գիտական ծրագրերում՝ առավելագույնս օգտագործելով սեփական գիտական ներուժը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից հավանության արժանացան և հաստատվեցին ներկայացված ծրագրերը: Խորհրդի անդամները նկատեցին, որ բարեփոխումների փաթեթը ուղղված է ուսման որակը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և համալսարանի գործունեությունն առավել թափանցիկ ու նպատակային դարձնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։