Կառավարության նիստում ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին որոշումը

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստում ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին» որոշումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումները: Ամրագրվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների իրականացման երաշխիք, սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, հոգեբուժական կազմակերպության պարտականությունները և վերջիններիս պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը, ընդ որում` նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա անհնարինության դեպքում` հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ:

Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:

«Նախագծով հստակեցվել են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի հիմունքներով տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալները, հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շրջանակը», – մանրամասնել է նախարարը:

Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն, ինչպես նաև` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները և սահմանվել են դրանց իրականացման կարգերը:

Բացի այդ, կարգավորվել է դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովային ընթացակարգով իրականացման կարգը` նախատեսելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ:

Հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ, պետական վերահսկողությունից զատ, ամրագրվել է նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը:

Այսպիսով` օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը` սահմանելով մեխանիզմներ դրանց պաշտպանության համար, ապահովելով դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը` միջազգային չափանիշներին համապատասխան: