«Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին և անհատ ձեռներեցներին

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող և  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի, ինչպես նաև ծրագրի իրականացման վերաբերյալ այլ տեղեկատության ներկայացման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը անցկացնում է տեղեկատվական միջոցառումներ գործարար համայնքի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երևանում կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, գոհունակություն է հայտնել ծրագրի հանդեպ իրենց հետաքրքրության համար և նշել, որ ուրախ կլինի տեսնել մասնակիցներից շատերին ծրագիրն իրականացնողների թիմում։ Նաիրա Մարգարյանը հիշեցրել է, որ  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին և անհատ ձեռներեցներին լուծելու իրենց խնդիրները և այդպիսով կխթանեն վերջիններիս արտադրական ու արտահանման կարողությունները։

ՓՄՁ աջակցության ծրագրերի ղեկավար Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը կազմակերպվել է հանգամանալից ներկայացնելու ծրագրի նպատակը, մրցույթին մասնակցության, հայտերի ներկայացման չափորոշիչները և ծրագրի հետ առնչվող այլ հարցեր։ Նա շեշտել է, որ մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առանձին բաղադրիչների, մասնակցության պահանջների, հայտերի գնահատման չափանիշների, նախատեսվող գործընթացի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։