Շիրակի մարզում ու Գյումրիում զգալի աճել է սկսնակ  գործարարների թիվը․ ամենաշահութաբեր գործն էլ այսօր հյուրատնային բիզնեսն է

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

Գյումրիում ու Շիրակի մարզում կտրուկ ավելացել է գործարարությամբ զբաղվել ցանկացողների թիվը։ Սեփական գործը սկսելու մարդկանց թիվը կտրուկ ավելացել է 2019թ-ից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (նախկին Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  ազգային կենտրոն ) Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Զաքարյանը։ Կենտրոնը   դասընթացներ է կազմակերպում նաև ֆինանսապես աջակցում սեփական բիզնեսը սկսել ցանկացողներին։

«Ակտիվությունը շատ մեծ է իրականում, աննախադեպ է։ Հունվար ամսին մենք արդեն ունենք ձևավորված երկու մասնակցային խումբ, մոտավորպես 60 դիմորդից ընտրել ենք 40 մարդու, որոնք պիտի մասնակցեն դասերի, ամեն մի խումբը մոտ 18-20 մարդ։ Երևի փետրվարի 1-ից սկսենք առաջին խմբերի հետ աշխատելը։ Ոչ մի անգամ նման բան չի եղել, որ հունվար ամսին մենք խումբ ունենանք ու նման ակտիվություն։ Պատրաստվում ենք ֆինանսավորել 1-5 մլն դրամի սահմաններում, 15 տոկոս տոկոսադրույքով, և առանց գրավ, պետության երաշխավորությամբ։ Առանց գույքային գրավի»,- ասաց Արթուր Զաքարյանը։ Նա նաև նշեց , որ արդեն ունեն գրանցումներ նույնիսկ մայիս ամսվա դասընթացների մասնակցության համար։

Աջակցման համար դիմողներն էլ ոչ միայն Գյումրիից են, այլև Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից․ ընդհանուր աշխուժությունը նկատվում է ողջ մարզում։ Մասնավորապես անցյալ տարի, Հայաստանի բոլոր մարզերի  կտրվածքով Շիրակի մարզը տվել է սկսնակ գործարարների աջակցման ծրագրի 40 տոկոսը։ Բիզնես գաղափարներն էլ շատ տարբեր են՝ սպասարկման ոլորտից մինչև արտադրություն։

«Ինչքան մարդ կա այդքան էլ գաղափար կա, շատ տարբեր են՝ հանգստի գոտի, վուլկանիզացիա, հյուրատուն, կոսմետոլոգիական սալոն, վարսավիրանոց, հագուստի արտադրություն, հացաբուլկեղեն, ծերերի խնամքի կենտրոն, հացի արտադրություն, մակարոնի արտադրություն, քարերի վերամշակման արտադրություն։ Սպասարկում, արտադրություն. մենք ուրիշ բաներ չենք ֆինանսավորում, և գյուղատնտեսության հետ կապ չունենք։ Մենք մասնակից ենք գյուղատնտեսության զուտ վերամշակման փուլին՝ ասենք, կաթի վերամշակում, մսի վերամշակում և այլն»,- ասաց Արթուր Զաքարյանը։

Գյումրիում ու Շիրակում էլ զբոսաշրջիկների մեծ հոսքով պայմանավորված հատկապես շահութաբեր է դարձել հյուրատնային բիզնեսը։ Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե ինչպես են  վերջին շրջանում Գյումրիում ավելացել հյուրատները։

«Մի երկու տարի առաջ մենք ընդհանրապես չենք ունեցել հյուրատներ, նման բիզնես։  Բայց արդեն էս  երկու տարվա մեջ իմ ամեն խմբի մեջ մոտ 2-3 պարտադիր հյուրատնային գործ կա։ Հետաքրքրությունը շատ մեծ է հյուրատնային գործի։ Իմ կարծիքով այսօրվա լավագույն շահութաբեր գործերից մեկն է։ Շիրակի մարզի ցանկացած գյուղում, եթե հյուրատուն ունենաք չափորոշիչներին համապատասխան, պարտադիր հերթի տակ կաշխատեք»,- նշեց Զաքարյանը։

Մեր զրուցակիցը պնդում է՝ ոլորտում երկար տարիներ է աշխատում, սակայն այսպիսի աշխուժություն , նախաձեռնողականության երբևէ չի եղել, որ նույնիսկ համեմատություններ անցկացնի։

«Հենց հիմա շարունակվում է 2019թ-ի աշխուժությունը։ 2019թ-ից սկսվեց,  շատ բարձր արդյունքներ ունեցանք։  Մոտ 35 ֆինանսավորված, հաստատված  ծրագիր ունենք, փաստացի ֆինանսավորվեց մի  25-ը, մի 10 էլ քանի որ տարվա վերջում արեցինք, հետո կստանան գումարը։ Գումարային առումով  հատկացվել է ընդհանուրը 160-170 մլն դրամ։ Իսկ 2018թ-ին եղել են  27-28 մլն դրամի ծրագրեր։ Երևում է, ինչքան տարբերություն կա, իմ կարծիքով այս տարի ավելի շատ կլինի»,- ասաց Զաքարյանը։ Նրա խոսքով, Հայաստանում կատարված փոփոխություններ են ավելի շատ մարդկանց հավատ ներշնչել հիմնել սեփական գործը։

«Համենայնդեպս, այն մարդը, որ կարող է այստեղ իր սեփական կոպեկը աշխատել, չեմ կարծում , որ ցանկություն կհայտնի երկրից հեռանալու։ Երկրից հեռանում են ավելի շատ հավատի պակասի պատճառով,  չեն հավատում, որ տեղում կարելի է ինչ-որ բան ստեղծել։ Երևի հիմա հավատը վերականգնված է մարդիկ վստահում են, մենք էլ փորձում ենք աջակցել»,- ասաց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչը։

Հենց այդ փոփոխություններով ոգևորված ու մեծ հավատով Հայաստան են վերադառնում  սփյուռքի մեր հայրենակիցները ու հայրենիքում փորձում հիմնել սեփական բիզնեսը։

«Անցյալ խմբում ունեինք 60 տարեկան Ղազախստանից եկած Ռուբեն Պետրոսյանին Սարատակ գյուղից։ Երկար տարիներ ընտանիքով Ղազախստանում ապրելուց հետո ինքն անձամբ հետ էր վերադարձել՝ հավատալով այս ամեն ինչին, մենք էլ իր հավատը չկոտրեցինք։ Մասնակցեց մեր դասընթացներին, կազմեցինք ծրագիրը, ֆինանսավորեցինք, հիմա էլ իր հարազատ գյուղում մեծ ջերմոցային տնտեսություն է սարքել։ Ինձ էլ  զանգեց,  ասում է՝ ընտանիքիս անդամներին, բոլորին ստիպելով պիտի բերեմ Հայաստան, այստեղից գնացողը չեմ։ Այսպիսի օրինակները շատ են»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Զաքարյանը։

Էմմա Չոբանյան