Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Լուրեր

10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։

«Հայաստանյան 5 բուհերի` Երևանի  պետական,  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական,  Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)  միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։         

Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակում: Համանման ծրագիր հաջողությամբ արդեն ներդրվել է Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 55 բուհում:

Ծրագրի մեկնարկը ողջունել են  ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա ԳրիզերըIFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը: 

Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ համագործակցել է ծրագրի հետ` կարևորելով քաղաքացիական կրթության նոր դասընթացի մշակումն ու  ներդրումը հայաստանյան բուհերում. «Բացի դասընթացի  հիմքում դրված և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող  ժողովրդավարության և քաղաքացու իրավունքների   արժեքներից,  այս փուլում կարևոր է նաև դասավանդման և ուսանողակենտրոն կրթության կազմակերպման նոր մոտեցումների ներդրումը կրթական համակարգում: Դասընթացն  ընտրական գործընթացների բարելավման խոշոր ծրագրի մի մասն է, որի հաջողվածության գրավականներից մեկն ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանության  ապահովումն է»,- նշել է Ս. Կարաբեկյանը:

Նրա խոսքով` այժմ ընթանում է դասընթացի նյութերի մշակումը,  ծրագիրը նախատեսում է նաև դասախոսների վերապատրաստման բաղադրիչ և հատուկ ձեռնարկ ուսանողների համար: Նախարարի խորհրդականը հույս է հայտնել, որ ծրագրի հաջող փորձարկումից հետո այն  կներդրվի նաև մյուս բուհերում։

Դասընթացը նպատակ ունի ինտերակտիվ ուսուցման մեթոդներ կիրառելով խթանել ակտիվ քաղաքացիությունը` ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմամբ»,- ասված է հաղորդագրությունում: