Նոր սպառազինություն և զոհերի նվազում. Հայոց բանակը տոնում է 28-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.01.2026 | 19:00
ԱՄՆ-ն կարող է զորքով մտնել Գրենլանդիա․ Եվրոպան բավարար ուժ չունի դիմադրելու․ Վարդան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:53
Հայաստանը՝ Թրամփի «Խաղաղության խորհրդում»․ մշտական անդամ դառնալու գինը 1 մլրդ դոլար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:49
Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից. Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից
20.01.2026 | 18:41
ՀՀ ԱՀԾ-ն ՀԱՊԿ անդամ պետություններին կոչ է անում հետևություններ անել
20.01.2026 | 18:35
Դժբախտ դեպք Գորիսում․ սահնակով արգելապատնեշին բախված 17-ամյա տղան մահացել է
20.01.2026 | 18:29
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ենթադրյալ ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20.01.2026 | 18:27
«Կրասնոդարի» մարզիչ․ Չէի ցանկանա, որ Սպերցյանը տեղափոխվեր «Սաութհեմփթոն»
20.01.2026 | 18:22
Չեմ զարմանա, որ իմանամ՝ ընդդիմությունը հերթ է կանգնում Ադրբեջանից բերված բենզին լցնելու․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:18
Ուզում ենք դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել․ Փաշինյան
20.01.2026 | 18:10
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով կհասնենք հավերժական ​​խաղաղության Կովկասում. սա է մեր նպատակը. Ալիև
20.01.2026 | 18:00
Ալեն Սիմոնյանը խոստացել է «փակել» ՀՅԴ-ի էջը // Լավրովը խոսել է ՀՀ-ի նկատմամբ ԵՄ «ճնշումների» մասին․ ԼՈՒՐԵՐ
20.01.2026 | 17:55
Գարեգին Բ-ն պաշտոնանկ արեց իր հրաժարականը պահանջող ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի
20.01.2026 | 17:52
Զելենսկիի Դավոս այցը հարցականի տակ է Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո․ Axios
20.01.2026 | 17:43
«Երեխաներից գոնե ամաչեք․ բա չհետաքրքրացնե՞մ մեր նիստը»․ Ռուբինյանը՝ Կյուրեղյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:36
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ
Բոլորը

Հայոց բանակը վերակազմավորման 28-րդ տարեդարձը դիմավորում է իբրև տարածաշրջանի ամենամարտունակ Զինված ուժերից մեկը։ Վերջին տարիների խոշորագույն ռազմական փորձությունը Ապրիլյան պատերազմն էր, որին նախորդել էր ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման 150 փորձ։ Չնայած 800 հեկտար տարածքային կորստին, ըստ փորձագետների, հայկական բանակը, կռվելով առավելապես 80-ականների զենքով, այդուհանդերձ, ջախջախել է հակառակորդի ավելի մեծ ծրագիր՝ ադրբեջանական զորքը մտցնել Ստեփանակերտ և հայտարարել հաղթանակի մասին։ Ապրիլյան պատերազմից ամիսներ անց՝ Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսին ցուցադրվեցին «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։ Բանակի ձեռքբերումների թվում պատվավոր տեղ ունեն նաև Ս- 300 զենիթահրթիռային համալիրները, որոնք ունակ են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ։

Նախորդ տարիներին ձեռք բերված սպառազինությանը տարեցտարի ավելանում են նոր զինատեսակներ։ Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ այլևս փակված է 80-ականների զենքերի ամոթալի էջը։

Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ:

Ըստ պաշտպանական գերատեսչության՝ անցած երկու տարում սպառազինությունն ավելացվել է տասնյակ տոկոսներով։ Առաջիկայում սպասվում են ՍՈՒ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների նոր համալրումներ։

Ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշից ավելի է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով։ 2019 թվականին ռազմարդյունաբերության պետական ֆինանսավորումն աճել է 30%-ով կամ լրացուցիչ 984 միլիոն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին:

Էականորեն բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը։ 2019-ի հուլիսի 1-ից սկսած գնդի հրամանատարի աշխատավարձն ավելացել է 22 000 դրամով, գնդի հրամանատարի տեղակալինը՝ 51 000 դրամով, գումարտակի հրամանատարի աշխատավարձը՝ 88 000 դրամով, վաշտի հրամանատարինը՝ 97 000 դրամով, դասակի հրամանատարի վարձատրությունը՝ 72 000 դրամով, ենթասպաներինը՝ 38 000 դրամով, իսկ պայմանագրային կազմի աշխատավարձն ավելացել է 23 000-ից մինչև 49 000 դրամով։ Ընդ որում, թվային այսպիսի ավելացումները հարկումից հետո են։

Ծառայության պայմանների բարելավում են զգացել ժամկետային զինծառայողները։ Հայոց բանակի մի քանի տասնյակ զորամասեր կամ ընդհանուր քանակի 40%-ը անցել է սննդի մատակարարման նոր կարգի։ Իշխանությունը հավաստիացնում է, որ աշխատանքներ են տարվում համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ։

Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու նպատակով 2018 և 2019 թվականներին հատկացվել է 8 միլիարդ դրամ։ Արդեն իսկ շահագործման են հանձնվել բնակելի շենքեր Գորիսում, Սիսիանում և Վայքում։

2020 թվականից սկսած հակառակորդի գործողությունների արդյունքում մահացած կամ վիրավորում ստացած ավելի շատ զինծառայողներ ու ընտանիքներ կստանան դրամական փոխհատուցում։ Եթե 2018 թվականի մայիսի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականից հետո դեպքերից տուժած զինծառայողներին, ապա այս տարի արդեն հիմնադրամից աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվել է 19 տարով։ Այսինքն՝ դրամական միանվագ և երկարատև աջակցություն կստանան 1998 թվականից մինչ օրս հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները։

Չնայած Զինված ուժերում հեղափոխությունից հետո արձանագրված այս դրական փոփոխություններին, իրավապաշտպանները շարունակում են մտահոգություն հայտնել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանվածության և մահացության մակարդակով։

Վարչապետը հայտարարում է, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, այսինքն՝ բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին։ Սակայն, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալների, 2019 թվականի 49 մահերի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաև առնվազն 3 տարիներ, այսպես՝ 2011-ին մահացել է 38 զինծառայող, 2013-ին՝ 31 զինծառայող և 2014 թվականին՝ 45 զինծառայող: 2019-ին բանակում մահացած 49 զինծառայողներից 15-ը մահացել է ավտովթարի, 13-ը՝ առողջական, 10-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ սպանության, 2-ը ՝ դժբախտ պատահարի և միայն 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։

Այնուհանդերձ, ըստ ՀՔԱՎ-ի՝ վերջին տարիներին արձանագրվում է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում։ Եթե 2017 թվականին արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018 թվականին՝ 63, ապա 2019թ՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017 թվականի համեմատ 2019 թվականին զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5%-ով։

28-ամյա Հայոց բանակը, ամեն օր գտնվելով խրամատային պատերազմի մեջ, պատվով է կատարում հայաստանցիների անվտանգության երաշխավորի իր դերը։

Ռոբերտ Անանյան