Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
Բոլորը

ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն Քննչական կոմիտե, ակնկալելով, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։

Փաշինյանը, դիմելով իր աջակիցներին, խոստացել է, որ «լրտեսական ցանցը» արմատախիլ կարվի.
«Վաղը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով… Լրտեսական ցանցը մենք ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»։

Անդրանիկ Թևանյանն արձագանքել է Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով, որ դա վկայում է իշխանությունների վախերի և «փրփուրներից կախվելու» մասին։ Նա մեղադրել է վարչապետին իրավապահ համակարգին ուղիղ ցուցումներ տալու մեջ.

«Հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, փրփուրներից է կախվում… Փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ համակարգին և ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն և ում ոչ»։

Թևանյանը եզրափակել է իր խոսքը՝ Փաշինյանին անվանելով «պետական դավաճան» և զգուշացնելով, որ նա արժանանալու է Միխեիլ Սաակաշվիլու ճակատագրին.

«Ուրեմն իմացիր, Նիկոլ Փաշինյան, դու պետական դավաճան ես և Սաակաշվիլու օրվան երնեկ ես տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։