«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա, հայտարարել է ծառայությունը։ Արգելքն ուժի մեջ կմնա մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և արդյունքների վերլուծությունը։ Որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար, գրում է Ինտերֆաքսը։

«Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մամրմնի կողմից տրված երաշխիքներին՝ ԵՏՄ-ի համար կարանտինի ենթակա ապրանքների հայտնաբերումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից գրանցվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերումների ընդհանուր թվի 77%-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ շաբաթ «Ռոսսելխոզնադզորը» ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական գործակալության ղեկավար Տիգրան Պետրոսյանի միջև բանակցություններից հետո հայտնել էր, որ նախատեսում է ստուգել Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկությունները: Ստուգման նպատակն է՝ ապահովել իսկապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։

Նախկինում ծառայությունը չէր բացառել, որ այն երկրներից, որտեղից ներմուծումն արգելված է, մաքսանենգ ճանապարհով կարող են ներմուծվել ՌԴ՝ հայկական արտադրանքի անվան տակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի