Կարծում եմ՝ ոչ. «Իմ քայլը» խմբակցության անդամը՝ Հենրիկ Հարթենյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Իհարկե, անընդունելի է նրա արարքը, մենք արդեն հայտարարություն տարածել ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը ՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Հարցին, թե պետք է հեռացնել Հարթենյանին ավագանու կազմից, նա պատասխանեց. «Քննարկումներում կհասկանանք, ես կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ մենք պետք է դեռ ինստիտուցիոնալ լուծումների գնանք: Ես ցանկանում եմ, որ մենք շատ լուրջ քննենք հարցը և խմբակցությունով հասկանանք: Պետք է անցնենք քննարկումների փուլով, միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-ն ա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում:

Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: Նշենք, որ դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: «Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։