Ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում. Տիգրան Ավինյանը մասնակցել է «COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Հունվարի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հորիզոն 2020 «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ պարոն ռեկտոր,

Հարգելի՛ դեսպաններ,

Գործընկերներ,

Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց առանցքային միտքը ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա դեպի ապագան նայող և հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար: Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող և իր ժողովրդի բարեկեցությունը ու երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության և գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով:

Հետևաբար, ուրախ եմ ներկա գտնվել այստեղ և շնորհավորել բոլորիս, հատկապես Երևանի պետական բժշկական համալսարանին և ուսանողներին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ:

Կարևոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարևոր է նաև  համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը: Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտության, այլև Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը: Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաև բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ մինչև Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, այն է՝ որակյալ կրթություն ու առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավմանը:

Մեզ համար բանաձևը շատ պարզ է. սահմանափակ ֆինանսական կապիտալի ու բնական ռեսուրսների պայմաններում մեր առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: Սա է պատճառը, որ պարբերաբար շեշտում ենք գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը և կարևորում գիտության, կրթության դերը տնտեսական ողջ էկոհամակարգում:

«COBRAIN»-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը իր բոլոր բաղադրիչներով: Նախևառաջ, դրա կարևոր բաղկացուցիչ է հետազոտելու կոմպետենցիաների զարգացումը, իսկ կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը:

Ինչու՞ է սա կարևոր: Հայտնի փաստ է, որ ուղեղի հիվանդությունների մոտ 90%-ը դեռևս անբուժելի է: Ընդ որում` դրանք սպառնում են տարիքային բոլոր խմբերին: Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բավականին տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ու խնդիրը ոչ միայն մարդու առողջության համար առկա սպառնալիքն է, այլև դրանց ազդեցությամբ առաջացած սոցիալ-տնտեսական բեռը ընտանիքների համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, ուստի մեզ համար այս ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն:

Այսպիսով, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս և մաղթել բարի երթ»: