Որոշ ուժեր չեն կարողանում համակերպվել հեղափոխության հետ և անում են ամեն ինչ արյուն թափելու համար․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Դեռևս չպարզված անձը կրակոցներ է արձակել «Էրեբունի պլազա» հյուրանոցում։

Ըստ նախնական հաղորդագրության, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ կատարվածի շարժառիթից ու պատճառներից։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այս միջադեպը, բացի ուղղակի հանցագործություն լինելուց, օբյեկտիվորեն առաջացրել է քաղաքական քննարկումներ, քանի որ այդ նույն շենքում տեղակայված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող հեռուստաընկերությունը»,- նկատեց պատգամավորը։

Բաբաջանյանն ասաց, որ սա լրջագույն ահազանգ է։ «Ահազանգ է առաջին հերթին ՀՀ իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը, որոնք շարունակում են իրենց անդեմ, անատամ գործունեությունը՝ պարարտ հող ստեղծելով Հայաստանում ընդհուպ ահաբեկչությանը շատ նման հանցագործությունների կատարման համար։ Այս կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար»,- ասաց նա։

Բաբաջանյանը նշեց, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն։

«Ըստ ամենայնի՝ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս որոշ ուժեր չեն կարողանում համակերպվել այդ աննանխադեպ իրողության հետ և անում են ամեն ինչ արյուն թափելու համար։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի պետության և հասարակության առաջ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ալոյան