Գրքափոխանակության անկյան բացում՝ Հայաստանի ազգային գրադարանում
Հասարակություն
20.01.2020 | 11:00Վաղը՝ հունվարի 21-ին, Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում պաշտոնապես կբացվի գրքափոխանակության անկյուն:
Գրքափոխանակության անկյունը կգործի հետեւյալ սկզբունքով. բաց դարակներում դրված կլինեն արժեքավոր հրատարակություններ՝ հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն: Գրքերից ցանկացածը կարող է հայտնվել քո գրադարակում, եթե դրա փոխարեն առաջարկես մեկ այլ գիրք, որը Ազգային գրադարանում բացակայում է կամ մի օրինակ կա (դա կարելի է պարզել Համահավաք գրացուցակի միջոցով):
Գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշվի մասնագետական հանձնաժողովը: