104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը։ Այս մասին հայտնում է asbarez-ը։

Փափազյանը, որը շուտով 105 տարեկան կդառնար, ծնվել է Թուրքիայում՝ 1915 թվականին, Սամսունի Իոնիա թաղամասում։ Նա չի ճանաչել իր ծնողներին․ հորը բանակ են տարել 1915-ին, և նա այլևս չի վերադարձել, մայրն էլ մահացել է, երբ Եվգենիան նորածին էր:

Եվգենյան մեծ ընտանիք է ունեցել․ երկու քույր՝ Արուսյակը և Ազնիվը, երեք եղբայր, ինչպես նաև երեք մորաքույր և հորեղբայր, որոնց չի տեսել: 1915-ին տեղահանությունների սկզբում նրա բազմանդամ ընտանիքի անդամները հավաքվել են և ապաստան գտել լեռներում, այնուհետ իջել են ձոր, որտեղ էլ նա ծնվել է: Տեսնելով, թե որքան թույլ է նրա մայրը՝ շատերը խորհուրդ են տվել և գրեթե ստիպել կնոջը՝ Եվգենիային թողնել ճանապարհին՝ դժվարություններից խուսափելու համար, սակայն նրա մայրը չի համաձայնել: Գեղեցկության և ոսկեգույն մազերի համար փոքրիկին Ոսկի են անվանել։ Եվգենիայի ծնվելուց հետո ուժասպառ մայրը մահացել է: Մոր մահվանից հետո մայրական տատը երեք տարի շարունակ պայքարել է նրան խնամելու համար և ստիպված է եղել աղջկան մանկատուն հանձնել: Մի հայ զույգ Եվգենյա Փափազյանին տարել է Եգիպտոս, որտեղ էլ նա հետագայում հանդիպել է իր ամուսնուն՝ Կարապետ Քոքորյանին:

Փափազյանն ուներ հինգ երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա: