Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բազմոցից վեր կաց, բայց մեր աշխատանքին ձեռք չի գցում. մսավաճառ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
Բոլորը

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող անասնապահների հետ հանդիպեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Անասնապահները մի շարք բողոքներ ներկայացրեցին Ավետիսյանին։ Նախ՝ նշեցին, որ շատ քիչ են սպանդանոցները. «Օրինակ՝ Վայոց ձորում 1 սպանդանոց է, բայց մարզն ունի 20 գյուղ, Վայոց ձորում ո՞նց ենք մորթելու»։

Բացի այդ, անասնապահները հարցրեցին՝ ծախսեր կանի՞ սպանդանոցը, գա անասունին տանի, մորթի։ «Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները սպանդանոցների տերերը պետք է տան»,- արձագանքեց Ավետիսյանը։ Անասնապահներից մեկը վրդովվեց. «Ինչի՞ ես պիտի նայեմ սպանդանոցի տերերին, ինչի՞ ինքը ինձ պետք է թելադրի՝ ես ինչ գնով վաճառեմ, ես էս գործի թարգը տա՞մ։ Եթե դուք սարքեք ապանդանոցներ, մարդկանց ապահովեք, նոր պահանջեք»։

Տեսչական մարմնի ղեկավարն ի պատասխան ասաց. «Մենք չենք սարքողը, դուք սարքեք»։ Գյուղացին արձագանքեց, որ միջոցներ չունի սպանդանոց կառուցելու համար. «Ես փող չունեմ, որ սպանդանոց սարքեմ։ Հարցն այն է, որ մի քանի շրջաններում սպանդանոցներ լինեն։ 10 հազար դրամ փոխադրման համար են ուզում, 12 հազար սպանդանոցի համար»։

Անասնապահներից մեկն էլ նկատեց՝ տեղափոխման ժամանակ լրացուցիչ խնդիրներ են առաջանում. «Ցուլին հլը փորձեք հանել ավտոն, սաղին կփռի գետնին, խոզին հանես ավտոն, ոտքերի մոտը սաղ կապտելու, սևանալու է, մորթեմ, ոչ մի մսավաճառ չի ընդունելու այդ միսը»։ Անասնապահներից մեկն էլ պնդեց՝ շուկան լավ ուսումնասիրված չէ. «Ես կողմ եմ, որ մաքուր սնունդ վաճառվի, բայց այսօրվա իրավիճակը, սպանդանոցների տեղաբաշխվածությունը թույլ չի տալիս, որ դուք պահանջեք սպանդանոցային միս։ Պետք է քննարկվի, որ շրջանում քանի սպանդանոց պետք է լինի։ Մինիմում 40 միլիոն դրամից է սկսում սպանդանոցի կառուցումը։ Շուկան լավ ուսումնասիրված չի, մենք պահանջում ենք պատշաճ ուսումնասիրել շուկան»։

Ակցիայի մասնակիցներն առաջարկեցին մանր բիզնեսին թույլ տան աճել, հսկողություն սահմանել, որ մաքուր միս վաճառվի, իսկ սուպերմարկետները սպանդանոցից գնեն միսը։ Ավետիսյանն ի պատասխան ասաց, որ այդքան տեսուչ չկա, որ վերահսկի։ Գյուղացիները պնդեցին՝ եթե սպանդանոցը պետական չեղավ, չի գործելու, 5-րդ ձևը սկսելու են փողով վաճառել։ Նրանք նաև նշեցին՝ մարդիկ կդադարեն զբաղվել անասնապահությամբ, կլինի արտագաղթ և շուտով հայկական միս էլ չի լինի։

Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ անասնապահների դիտարկումների մի մասն ընդունելի է իր համար. «Մենք հավաքել ենք սպանդանոցների սեփականատերերին և ներդրողներին, այսօր քննարկում ենք ունենալու ժամը 14:00-ին, թող 5-10 հոգի գան իրենցից, այդ հարցերը բարձրացնեն։ Հնչած առաջարկությունը կքննարկվի, այստեղ հարցեր են բարձրացվում, որոնք մեզ համար զարմանալի են, քանի որ սպանդանոցների տերերի հետ մենք լրիվ այլ բան ենք պայմանավորվել։ Այստեղ որ ասում են՝ 20 հազար, 8 հազար, ենթամթերքի համար գումար, այդպիսի բաներ չպիտի լինեին։ Սպանդանոցների հետ պայմանավորվել ենք, որ տեղափոխումը սպանդանոցը պետք է իրականացներ, հետո սառնարաններով միսը տեղափոխեն։ Հենց հիմա 22 գործող սպանդանոց կա, 20 սպանդանոց էլ մեկ ամսվա ընթացքում կավարտեն, հայտեր անընդհատ կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան