Նոր մարզագույք` 330 ուսումնական և 56 մարզական հաստատության համար

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56  մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված  է:

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի 1138-Ն որոշմամբ, հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզագույքով ապահովելու նպատակով 2019 թ․ պետական բյուջեի հարկային եկամուտներից ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 523 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):

Մարզագույքի ապահովման պետական ծրագրում ընդգրկված  330 հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ստացել է «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման համար առաջին անհրաժեշտության 6 անուն մարզագույք` մարմնամարզական պատ, պտտաձող, թռիչքի կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ և բարձրացատկի կանգնակ-ձող: 56 մարզական հաստատություն ստացել է 96 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք` ելնելով կարիքներից:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում  մարզագույքի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ:  Փաստացի` կառավարության վերոհիշյալ որոշմամբ իրագործվել է մարզագույքի ապահովման ավելի մեծ ծավալ, քան նախորդ 7 տարիներին: