Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 15-ին Արարատի մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը (https://mineconomy.am/page/1338) ներկայացնելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Իռա Փանոսյանը համառոտ ներակայացրել է 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ՀՀ-ում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, նշել պայմաններն ու պետական օժանդակության ծրագրերից օգտվելու առավելությունները։ Նա նաև անդրադարձել է որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին:

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է 2019 թվականից Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվելու  է  երկու  մշակաբույս՝  ծիրանը և խաղողը: Ապահովագրությունն իրականացվելու է «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նարեկ Հովակիմյանի  փոխանցմամբ՝  հետագայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տվել պարզաբանումներ «խելացի» անասնաշենքերի կառուցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման  և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:

Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում: Այս հանդիպումները միտված են բարձրացնել համայնքների ղեկավարների իրազեկվածության մակարդակը գյուղոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան համապատասխան տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ ֆերմերներին: