Միգուցե Արթուր Վանեցյանը փորձում է կանխարգելել իր ազատազրկումը պրիմիտիվ քայլերով. Դանիել Իոաննիսյան

Լուրեր

26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրուցը իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարոն Իոաննիսյան, այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի վաղ մյուս երկուսն էին հարցաքննվել: Ինչո՞ւ այս գործի քննությունն ակտիվացավ հենց այն բանից հետո, երբ  ՀԺ-ում հրապարակում եղավ այն մասին, որ Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի նկատմամբ: Միտում տեսնու՞մ եք:

-Չեմ կարծում, որ այստեղ միտում կա, քանի որ բոլորին էլ հարցաքննել են՝ Նիկոլ Փաշինյանին էլ, Սասուն Խաչատրյանին էլ: Ես պետք է նորից կրկնեմ, որ էական հավանականությամբ՝  գաղտնալսումը կատարվել էր Վանեցյանի կողմից: Դա իրականում ոչ թե գաղտնալսում էր, այլ խոսակցության ձայնագրություն:

Այս գործն աննախադեպ է, պետք է հասկանալ, թե ովքեր են գաղտնալսել պետության և անվտանգության ոլորտի առաջին դեմքերին: Սա բարդ գործ է, ՔԿ-ն և իրավապահ համակարգը նման փորձ չուներ, ու սա դանդաղեցնում է գործի բացահայտումը:

-Բայց Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ պատվիրատուները հայտնի են, գործը բացահայտված է:

-Սուտ էր ասում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սուտ էր ասում:

-Ի՞նչ շահ ուներ ստելու համար:

-Չգիտեմ, բայց այդ գործը բացահայտված չէր: Եթե Վանեցյանը իր վարկածը զեկուցել էր վարչապետին, դա չէր նշանակում, որ գործը բացահայտված է:

-Ինչո՞ւ եք վստահ պնդում, որ բացահայտված չէ: Ի՞նչ փաստեր ունեք:

-Եթե այդ գործը բացահայտված լիներ, այսօր ի՞նչ են քննում: Բացահայտված գործի ի՞նչն են քննում: Հայաստանում ով ինչ հանցագործություն կատարել է՝ իրեն ընդդիմադիր է փորձում ներկայացնել, որ քրեական հետապնդումը ներկայացվի քաղաքական հետապնդում:

-Ուզում եք ասել, որ Արթուր Վանեցյանը հանցագործություն է կատարե՞լ:

-Ես խորին համոզմունք ունեմ, որ Արթուր Վանեցյանը իր պաշտոնավարման օրոք կատարել է հանցագործություններ և դրանցից մեկի մասով ես ու Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ենք տվել: Այն ժամանակ որ այդ դեպքով գործ չհարուցվեց՝ չի նշանակում, որ մենք չենք կարծում, որ նա այդ հանցագործությունը կատարել է: Այն բազմաթիվ տեղեկությունները, որոնք որ շրջանառվում են Արթուր Վանեցյանի արարքների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունների տասը տոկոսը քննությամբ ապացուցվի, ապա Վանեցյանին սպասվում են բանտարկության տարիներ: Միգուցե փորձում է կանխարգելել իր ազատազրկումը պրիմիտիվ քայլերով:

Տեսակետ հնչեց, որ Արթուր Վանեցյանը փորձել է պետական հեղաշրջման փորձ իրականացնել: Դուք էլ ենթադրում եք, որ գաղտնալսումները հենց նա էր կազմակերպել: Ի վերջո, նրա ազատման պատճառը ո՞րն է:

-Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում հեղաշրջման փորձ է եղել: Արթուր Վանեցյանը, Միքայել Մինասյանը և իրենց շրջապատն այդքան չկան, որ հեղաշրջում անեն: Բայց Արթուր Վանեցյանը գործում էր Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության դեմ: Զարմանալի չէ, որ իրեն գործից հանեցին: Արթուր Վանեցյանը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, բայց չգիտի, թե ինչպես: Նա չի պատկերացնում, մի քիչ լուրջ չեն իր մոտեցումները, հայտարարությունները: Ինքը հեղափոխության բերումով եղել է ԱԱԾ տնօրեն, բայց չի նշանակում, որ նա կարող է լինել լուրջ քաղաքական գործիչ:

Նարեկ Կիրակոսյան