Կայունությունը՝ կարևոր գործոն զարգացման համար․ նախագահ Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը:

Կարևորելով նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բարձրացվող հարցերը վերաբերում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը: «Մենք ապրում ենք մի դարում, որտեղ երիտասարդ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը,– ասել է նախագահը։ –Այս երկիրը լավ օրինակ է, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, գիտելիքը, իմաստուն որոշումներն ու առաջնորդությունը կարող են լավ արդյունքներ ունենալ բոլորի համար»:

Խոսելով կայունության մասին և այն համարելով էական գործոն երկրների զարգացման համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է կանանց դերակատարությունը կայունության ապահովման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում։ Յուրահատուկ և անգնահատելի համարելով կանանց դերն ընտանիքում՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրանց մեծ ներդրումը երեխայի դաստիարակության, մշակույթի, լեզվի, ազգային արժեքների և ավանդույթների պահպանության հարցերում։ Նախագահը միաժամանակ նշել է, որ փոփոխվող աշխարհում կանանց համար շատ ավելի լայն հնարավորություններ կան՝ ներգրավվելու և ցույց տալու իրենց որակները, մասնակցելու կյանքի տարբեր ոլորտներում որոշումների ընդունմանը, հաջողության հասնելու տարբեր հարթակներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, քաղաքականության և գործարարության ասպարեզներում: