Թուրքական տանկի արտադրությունը անորոշ ժամանակով հետաձգվում է

Լուրեր

15.06.2026 | 11:47
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 11:46
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
15.06.2026 | 11:38
WTA. Տիտղոս նվաճելուց հետո Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում
15.06.2026 | 11:30
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան 7 վագոն հացահատիկ կուղարկվի
15.06.2026 | 11:23
Ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը․ Նիկոլ Փաշինյան
15.06.2026 | 11:15
Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հանցավոր սխեմաներում ներգրավված ուժերի մասնակցությունն ընտրություններին
15.06.2026 | 11:10
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ
15.06.2026 | 11:07
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.06.2026 | 10:59
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Իտալիան պատրաստ են չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
15.06.2026 | 10:52
UFC․ Սիրիլ Գանը նոկաուտի է ենթարկել Ալեքս Պերեյրային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 10:41
Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում
15.06.2026 | 10:30
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում
15.06.2026 | 10:14
«Կարոլինան» 20 տարվա ընդմիջումից հետո դարձել է Սթենլիի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 10:07
ԱՄՆ-ն ու Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում
15.06.2026 | 09:59
ԿԸՀ նախագահը պարզաբանել է՝ ինչու վերաքվեարկություն չի նշանակվել
Բոլորը

«Altay» անունով թուրքական տեղական տանկի արտադրությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, քանի որ արտադրությունն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթած «BMC» ընկերությունը չի կարողանում տանկի համար շարժիչ գտնել արտաքին շուկայում. գրում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Т24» լրատվական կայքի՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահականին առնթեր Պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:

Կայքը հիշեցրել է, որ 14 ամիս առաջ տեղի ունեցած մրցույթը հաղթել էր իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեցող գործարար Էթհեմ Սանջաքին պատկանող «BMC» ընկերությունը, ինչից անմիջապես հետո Դեմիրը հայտարարել էր, որ 18 ամիս հետո տեղական արտադրության տանկերի առաջին նմուշները կհանձնվեն ցամաքային զորքերին:

Օրերս Անկարայում լրագրողների հետ հանդիպած Դեմիրը, սակայն, ասել է, որ այդ 18 ամսվա ժամանակահատվածը հաշվարկվելու է այն պահից սկսած, երբ մրցույթը շահած ընկերությունը կկարողանա լուծել տանկերի ուժային ագրեգատների (շարժիչների) հարցը: Դեմիրը հարցի լուծման հավանական ժամկետներ չի նշել՝ ասելով, որ հույս ունեն շարժիչների հարցը հնարավորինս շուտ լուծել:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ դեռևս 2015-ին հայտարարվել էր, որ տեղական տանկերի արտադրությունը վստահվելու է Թուրքիայի ամենամեծ կոնցեռններից մեկի՝  «Koç»-ին պատկանող «Otokar» ընկերությանը, որն արդեն նախապատրաստական աշխատանքներ էր իրականացրել «Altay» տանկերի սերիական արտադրությունը սկսելու համար: Սակայն ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ «Koç»-ի առաջարկը հարմար չէ, ապա մրցույց հայտարարել ու նախապատվությունը տվել «BMC»-ին: