Ամանորի տոնական օրերին թանգարանները մեծաթիվ այցելուներ են ունեցել

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքի ակտիվացման նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ բաց են եղել Հայաստանի պատմության, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը:

«Հունվարի 2-5-ը ներառյալ բաց է եղել նաև Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, հունվարի 3-ին և 4-ին՝ Մատենադարանը` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, հունվարի 1-ից հունվարի 7-ը՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները և Սերգեյ Փարաջանովի թանգարանը:

Այսպիսով, Ամանորի տոնական օրերին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը, վերոնշյալ թանգարաններն ունեցել են ընդհանուր 14.662 այցելու, որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան: Այցելուների մեծամասնությունը եղել են տեղացի և ռուս զբոսաշրջիկներ:

Նշենք, որ Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների մուտքը մինչև 18 տարեկանների համար անվճար էր»,- ասված է հաղորդագրությունում: