Թուրքի սահմանին զոհերը չենք հանդուրժում, բայց որ հրապարակում երեխա է վրաերթի ենթարկվում, նորմալ ենք համարում․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը

-Պարո՛ն Խաչատրյան, հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները, և դրանով ներդրվել է բալային համակարգ։ Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու դեպքում վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Որպես համակարգի լավ գիտակ՝ ի՞նչ կասեք՝ ի՞նչ է փոխելու այս նորամուծությունը։

-Բալային համակարգի ներդրումով որակական նոր մակարդակի վրա կդնենք ընդհանրապես այս ոլորտում իրականացվող վարչարարությունը և սա արդեն պահանջված վարչարարություն էր և այս օրենսդրական փաթեթը մշակելը և գործողության մեջ դնելն արդեն դարձել էր օրվա պահանջ, որովհետև 2012 թվականին դեռևս, երբ գործի դրվեցին տեսահսկման համակարգեր ավտոմատիզացվեց այդ վարչարարության մեծ մասը մարդկային գործոնը նվազագույնի հասցվեց, նոր խնդիրներ ի հայտ եկան, և պրակտիկան ցույց տվեց, որ արդեն հին վարչական օրենսդրության նորմերով հնարավոր չէ արդյունավետ այս ոլորտը վերահսկել և պայքար տանել ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ։ Եվ ի՞նչ իրավիճակ ունեինք․ ունեինք հետևյալ իրավիճակը, որ կան մի խումբ վարորդներ, որոնք, անգամ, այս տեխնիկական հսկողության պայմաններում թույլ էին տալիս բազմաթիվ խախտումներ, վարորդներ կան, որ 2-3 տարվա մեջ թույլ են տվել 4000-5000 խախտում։

-Իսկապե՞ս այդպես է վիճակագրությունը։

-Այո՛, այո՛, այսպիսի վիճակագրություն կա, ես դա վստահ եմ ասում, հազարներով, հարյուրներով խախտումներ կան։

-Տուգանքնե՞ր են վճարել այդ մարդիկ։

-Այո՛, սակայն չէին վճարել այդ տուգանքները, որովհետև գույք չունեն, որևէ նյութական արժեք չունեն, ֆինանսական միջոցներ չունեն և հարկադիր կատարողական վարույթները, միևնույն է, արդյունքի չեն հասնում։ Եվ լավ գիտակցելով այդ մասին՝ նրանք երբևէ չէին մտածում, որ պետք է պահպանել երթևեկության կանոնները և դիտավորությամբ նույնիսկ թույլ էին տալիս այդ խախտումները։ Այստեղ արդեն լուրջ վտանգ է ստեղծվում երթևեկության մեջ, և իհարկե, սա անմիջականորեն ազդում էր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության  վրա։ Եվ մեկ այլ խումբ կա, որը վճարում էր բոլոր տուգանքները, սակայն այդ վճարելը նրա համար հոգ չէր, և նա կարող է օրվա մեջ ևս բազմաթիվ խախտումներ անել և այդ 5000-10․000 դրամը վճարել և շարունակել նույնիսկ դիտավորությամբ խախտումներ անելը։ Ահա այս պայմաններում ստացվում է, որ միայն տուգանքի կիրառումը որպես վարչական տույժի միջոց էֆեկտիվ չէ, դա չի զսպում մի խումբ վարորդներին իրավախախտումներ թույլ չտալ։ Եվ երբ ուսումնասիրվեց միջազգային փորձը, պարզվեց, որ ներկայումս զարգացած պետություններում այս խնդիրն ունեցել են դեռևս տասնամյակներ առաջ և կիրառել են տուգանային միավորների համակարգերը։ Եվ ուսումնասիրելով, միանշանակ տեղայնացնելով և մի շարք մշակման աշխատանքներ կատարելուց հետո ի հայտ եկավ այս փաթեթը, որը մտավ Ազգային ժողով և ընդունվեց։ Պետք է ասեմ, որ այս փաթեթը բավական երկար ժամանակ՝ մեկ տարուց ավելի, դրված է եղել հանրային քննարկման, Ոստիկանությունում կազմակերպվել են նույնիսկ հանրային քննարկումներ այս փաթեթի հետ կապված, լսվել են առաջարկություններ։

-Ձեր ասած 2012 թվականը, երբ տեսանկարահանող սարքերով, արագաչափերով այդ ռեֆորմը կատարվում էր, այն ժամանակ պաշտոնյաները բեկումնային փոփոխություն էին սպասում, սակայն, ինչպես Դուք ասացիք, կան մի խումբ վարորդներ, որոնք, այնուամենայնիվ, դուրս են բոլոր հսկողություններից և խախտում են ու խախտում այդ կանոնները։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նախկին ռեֆորմն այդպես էլ նպատակին չհասավ և այժմ ավելի մեծ խստացման ենք գնում։

-Նախ, եթե ասում ենք խստացում, վերապահումով պետք է մոտենալ, սա խստացում չէ, միանշանակ։ Մինչև դեկտեմբերի 31-ը մենք ունեինք տուգանքներ 500․000 դրամի հավասար, ունենք 50․000, 100․000, 200․000 դրամի չափի հավասար տուգանք, այս ռեֆորմներից հետո տուգանքի առավելագույն չափը 29․000 դրամ է։ Սա միանշանակ խստացում չենք կարող համարել, սա սոցիալական բեռի թեթևացում է։ Այսինքն՝ օրենսդիրը, գործադիրը հաշվի է առել, որ 500․000 դրամը բավականին մեծ գումար է և հավասար է քրեական պատժին և նվազեցրել ու սահմանել է, որ 30․000 դրամից ավել չի կարող վարչական տուգանք լինել երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Սակայն սրա հետ բալանսավորված կիրառվում է տուգանային միավորը, որը հավասարակշռում է այդ բարձր տուգանքների չափերը և տուգանային միավորների կիրառումով արդեն քաղաքացին, որը որ կփորձի դիտավորությամբ խախտումներ անել և շարունակել իր նախկին արատավոր պրակտիկան, արդեն վտանգի տակ է դնում իր վարելու իրավունքը։

-Բողոքների մեկ այլ բաժին գալիս է տաքսու վարորդներից։ Ասում են՝ ի տարբերություն շարքային վարորդների, մենք առավել ռիսկային գոտում ենք գտնվում և շատ արագ կսպառվեն մեր բալերը, կգնանք տուն գործազուրկ կմնանք։

-Ուրեմն՝ վիճակագրությունը հետևյալն է ցույց տալիս, որ ՀՀ-ում վարորդների 85 տոկոսը բարեխիղճ վարորդներ են։ Նրանք տարեկան կատարում են մինչև 5 խախտում։ Մոտ 90 տոկոս վարորդները կարող են տարեկան կատարել մինչև 10 խախտում, այսինքն՝ մինչբ 95 տոկոս վարորդների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք այս օրենքի թիրախում չեն հայտնվելու և մտահոգություն չեն կարող ունենալ։ 1 տոկոս վարորդներ կան՝ իմ նշած, որոնք կատարում են բազմաթիվ խախտումներ, նրանց մեջ շատ-շատ է տաքսու վարորդների չափաբաժինը, որոնք այդ պրակտիկայով են զբաղված, և այո՛, նրանք կարող են հայտնվել այս օրենքի հենց թիրախում, որովհետև հարյուրավոր խախտումներ թույլ տալն անընդունելի է։ Եվս մեկ այլ բան ասեմ․ նաև ընդհանուր մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ վարորդները ՀՀ-ից դուրս շատ կարգապահ, օրինալսող վարորդներ են․ երբևէ առանց ամրագոտի չեն երթևեկում և հազվագյուտ են ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այսինքն՝ ՀՀ-ից դուրս հարգում են այլ երկրի օրենքը, կարգ ու կանոնը, ինչքան էլ խիստ լինեն դրանք, բայց ՀՀ ներսում փորձում են ինչ-որ պատճառաբանություններ գտնել, դե, մեր երկիրն է,  թույլ տվեք, որ մենք խախտում անենք, բայց ոչ, այդպես չի լինելու, որովհետև 2019 թվականին ունենք 340 զոհ, մենք ունենք 6000-ից մոտ 7000 վիրավոր, այդ 7000-ից հարյուրավոր մարդիկ ցմահ մնում են հաշմանդամներ, Դուք պատկերացնո՞ւմ եք մեր փոքր ՀՀ-ի համար սա ինչ թիվ է։ Մենք ունեցանք ապրիլյան պատերազմ, մենք ունեցանք, ցավոք սրտի, 100 զոհ, և առ այսօր մենք չենք կարողանում մարսել այդ ամեն ինչը։ Բոլորիս հոգում դա մի մեծ վիշտ է և ամեն պատեհ առիթի մենք հիշում ենք այդ մասին, բայց որ ամեն տարի 340-350 հոգի ՀՀ-ում զոհվում է խաղաղ պայմաններում Երևանի կենտրոնում նույն երեխաները, նույն երիտասարդները, մի քանի հարյուր մարդ մնում են հաշմանդամ, ասում են՝ ոչինչ, դա կարելի է։ Այն, որ թուրքի սահմանին, թշնամու սահմանին զինված հակամարտության մեջ գտնվելով հնարավոր է զոհ լինել, մենք դա չենք հանդուրժում, բայց Երևանի կենտրոնում, հրապարակում, չգիտեմ՝ որտեղ, երբ որ երեխաներ են զոհվում, վրաերթի են ենթարկվում կամ վարորդի խախտման հետևանքով պատահար է տեղի ունենում, մենք դա ինչ-որ սկսել ենք համարել նորմալ։ Դա նորմալ չէ, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս վիճակագրությունը նահանջի։

 – Հեղափոխությունից հետո ոստիկանական բաժանմունքներով քաղաքացիներ են խոշտանգվում։ Հայտնի են մի քանի աղմկահարույց դեպքեր՝ Էդգար Ծատինյանի խոշտանգումը Նոր Նորքի բաժանմունքում, ըստ հարազատների՝ Մեծամորի ոստիկանները խոշտանգել են քաղաքացի Օմար Ազմանյանին, Ստեփանավանի բնակիչ Արման Հոդաբաշյանը, ըստ ահազանգերի, խոշտանգվել է Ստեփանավանի բաժանմունքում։ Որպես ոստիկանական համակարգում երկար աշխատած պաշտոնյա՝ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նույնիսկ հեղափոխությունից հետո բաժանմունքներում խոշտանգումները և վատ վերաբերմունքը չի դադարում։

– Ուրեմն, եթե Դուք նայեք, այսօրվա զարգացած պետությունների և թիվ 1 ոստիկանություն ունեցող պետությունների վիճակագրությունը, այդ խոշտանգումների թվերը, որոնք Դուք նշում եք, նույնիսկ համեմատական առումով մեկ 0 ավել կտեսնեք այդ երկրներում, եթե ոչ մի երկու 0 ավել։ Մեր ոստիկանությունը բավականին հանդուրժողական և բավականին մարդու իրավունքներն առաջնային դիրքում դրած աշխատելաոճ ունի։ Ես դա Ձեզ հստակ եմ ասում։ Մեր Ոստիկանությունն այսօր բավականին ծանր պայմաններում է աշխատում, որովհետև Ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը թե՛ իրավական, թե՛ նյութական, թե՛ տեխնիկական, որով պետք է իրականացնի իր առջև դրած խնդիրները։ Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ես խոշտանգման տեսանյութ տեսա, որը 10 տարի առաջ է տեղի ունեցել և այսօրվա համատեքստի հետ ընդհանրապես կապ չուներ, և եթե կան խոշտանգումներ, միանշանակ, կան քրեական գործեր, միանշանակ, պետք է լինեն դատավճիռներ, և եթե Դուք դա ասում եք դատավճիռներից, ես կհամարեմ դա որպես հաստատված փաստ։

Ռոբերտ Անանյան