Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել
Հասարակություն
04.01.2020 | 17:03Հունվարի 2-ին՝ ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ն անչափահաս: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: