Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև

Լուրեր

03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել պետական մարմիններում և հանրային նշանակության կազմակերպություններում հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության կրթության կազմակերպման ու բարեվարքության համակարգի ներդրման հարցերում։

Համատեղ ջանքերով կիրականացվի ուսումնասիրություն և դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ  մասնավոր հատվածում բարեվարքության ապահովման և հակակոռուպցիոն համապատասխանության գնահատման համակարգերի ներդրման վերաբերյալ։ Նաև, կմշակվեն և կներդրվեն հակակոռուպցիոն ոլորտի կրթական և իրազեկման ծրագրեր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի շուրջ 100 հանրային ծառայողի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստում։

Կողմերը կարևորելով պետական կառավարման և արդարադատության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը` հուշագրի շրջանակներում   կմշակեն և կիրականացնեն իրավական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված ծրագրեր առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետներում»,- ասված է հաղորդագրությունում: