Իրաքի բանակը քրդերից ետ է վերցրել Քիրքուքը

Լուրեր

13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Իրաքի բանակը, ինչպես նաև վերջինիս դաշնակից  շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը Քիրքուք նահանգը ետ են վերցրել քրդերից և այժմ նահանգը  իրենց վերհսկողության տակ են ապհում. փոխանցում է ermenihaber-ը:

Այդ մասին հատնում  է «CNNTurk»-ը՝ նշելով, որ Իրաքի բանակի վերահսկողության տակ են անցել  Քիրքուքի ռազմաբազան,  նավթահորերը, օդանավակայանը և այլ կարևոր կետեր:

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին հրահանգ է տվել իրաքցիներին ապահովել Քիրքուքի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ավելորդ լարված իրավիճակ չստեղծել և համագործակցության գնալ իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատների հետ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այժմ Քիրքուքում Իրաքի իշխանությունների կողմից սահմանվել է պարետային ժամ:

Իրաքի վարչապետը արդեն նահանգապետ է նշանակել Քիրքուքում: Նորանշանակ նահանգապետ Րաքան Ջուբուրին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այժմ նահանգի անվտանգության պատասխանատվությունն ընկած է Իրաքի ոստիկանության վրա:

Թուրքական  «YeniÇağ» լրատվամիջոցն նշում է, որ քրդական զորաջոկատներն առանձնակի դիմադրություն ցույց չեն տվել Իրաքի բանակին:

Իրաքի վարչապետը նաև հրահանգել է Քիրքուքի նահանգապետարանի շենքի վրա բարձրացնել Իրաքի պետական դրոշը:

Հիշեցնենք, որ նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից մաքրելուց հետո անցել էր Իրաքի քրդերի վերահսկողության տակ, իսկ  պաշտոնական Բաղդադն էլ պահանջում է, որ նահանգը վերադարձվի Իրաքին: