Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
Քաղաքականություն
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանը կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գագաթնաժողովում Պաղեստին պետությունը կներկայացնի այդ երկրի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարար, հայազգի Վարսեն Աղաբեկյանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

